Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է մինչև 147-ի: Այդ մասին հայտնել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերահսկման և մոնիթորինգի օպերատիվ շտաբից։ Գրում է Gazeta.ru-ն։
33 նոր դեպքերից 31-ը գրանցվել է Մոսկվայում: Կորոնավիրուսի մեկական նոր դեպք էլ գրանցվել են Տոմսկի և Նովոսիբիրսկի շրջաններում:
Նշվում է, որ վարակման բոլոր նոր դեպքերը ներմուծվում են:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ օպերատիվ միջոցառումները օգնել են կանխել երկրում կորոնավիրուսի զանգվածային վարակման դեպքերը։ Նա հավելել էր, որ իրավիճակը հանրապետությունում վերահսկելի է։