Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսային համաճարակը սրել է անհավասարությունն աշխարհում: Գրում է Russian.rt.com-ը։
«Մենք պետք է պատասխանենք մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերներին, քանի որ կա հրատապություն: Նախ և առաջ, շտապողականությունը կապված է համատեքստի հետ (և մենք չէինք կարող այն կանխատեսել)։ Սա համաճարակ է, որի դեմ մենք շարունակում ենք պայքարել: Եվ այն հավասարության հարցում հսկայական նահանջի պատճառ դարձավ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Մակրոնի խոսքերը։
Նա նշել է, որ մարդկության գոնե կեսը բախվել է դրան: