Մի կողմից պարոն Փաշինյանի աշխատասենյակային վերջին մեկ-երկու լայվերը խոսքի տոնայնության առումով նախորդներից անհամեմատ հանդարտ են, առանց նյարդային ելևէջների: Դա լավ է:
Եթե դա այդքան անլուրջ բան է, էլ ինչո՞ւ եք արտակարգ դրույթուն հայտարարել:
Համարեք սա բարեկամական հորդոր. պարոնայք «թավշյա», իսկ այս պահին նաև «արտակարգ դրության» ղեկավարներ, մանավանդ՝ պարոն Փաշինյան: Կլինի՞, որ Ձեր իսկ հայտարարած արտակարգ դրությանը դուք ավելի լուրջ վերաբերվեք: Արտակարգ դրության ՀՀ հարգելի պարե՛տ, կլինի՞ Դուք հետևեք ու նաև հորդորեք, որ ՀՀ բոլոր քաղաքացիները, անկախ պաշտոնից ու դիրքից, հետևեն համապատասխան կանոններին:
Ինչի՞ մասին է խոսքը...