էդ դեգենեռատն ականջ չունի, դրան բան հասկացնել հնարավոր չէ, բայց ընկերականիս ասեմ հետևյալը։ ու դուք էլ իրար բացատրեք սա։
1-Վիրուսային վարակը տեղի է ունենում հարուցիչի միայն որոշակի թվաքանակի ներխուժման դեպքում դեպի օրգանիզմ։ Ըստ որում, այդ քանակը տարբեր է տարբեր մարդկանց համար՝ մեկի համար ասենք պայմանական ասած, 10 վիրուսը բավական է հիվանդանալու համար, մյուսի համար 1000 պետք է լինի։
2- տեստը կարող է ցույց տալ, որ օրգանիզմը վարակված է, բայց այդ վարակը չվերածվի հիվանդության, որովհետև՝
ա-վիրուսի քանակը- տիտրը ցածր է տվյալ մարդու համար։
բ- որովհետև տվյալ օրգանիզմը բարձր իմունային ակտիվություն ունի և հաղթահարում է վիրուսներին անկախ քանակից։
գ- ոչ իմունային հակազդեցություններ էլ կան, որոնք տարբեր օրգանիզմներին տարբեր դիմադրություն են ապահովում։
ԲԱՅՑ՝
երբ մարդկանց տեղավորում են նույն տարածքում -կարանտինի մեջ, ապա
ա-արհեստականորեն մեծացնում են երկրորդական վարակի շանսը կողքիններից։
բ- Կարանտինում եղած մարդկանց հնարավորություն չեն տալիս սեփական դիմադրությամբ փրկվելու,որովհետև կարանտինում վարակակիրները շփվում են իրար հետ, շնչում են նույն օդը, առավել վարակվածները մշտապես վիրուս են փոխանցում թույլ վարակվածներին ու բոլորին վարակում։
էդ անննասունին բացատրեք․, որ կարանտինը վերացնի։ մարդկանց պետք է բաց թողնել տներով, մաքուր օդում, իրենց տանը հանգիստ ինքնամեկուսանան մինչև առողջանալը։