ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն ու ԱՄՆ նախկին նախագահի եղբայր Ջեբ Բուշը «Թուրքական ժողովրդավարության նախագիծ» անվանմանբ հարթակ են ստեղծել, գրում է Daily Shabah-ը։
Նոր հարթակն ուղղված է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև հակաթուրքական քարոզչության տարածման դեմ։ Բացի Բուշից և Բոլթոնից՝ հարթակում է նաև Իտալիայի նախկին արտգործնախարար Ջուլիո Տերցի դի Սանտ’Ագաթան։
«Թուրքական ժողովրդավարության նախագծի» անդամներ են եղել նաև իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ-ի երկու անդամներից Այքան Էրդեմիրը և Սուլեյման Օզերեն, սակայն ավելի ուշ նրանք դուրս են եկել նախագծից՝ նրանց դեմ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի մեղադրանքով հարուցված քրեական գործերի պատճառով: Նշվում է, որ այս նոր հարթակը պատասխան է Թուրքիային՝ ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ վերջին շրջադարձի համար, որի համար մեղադրվում է նախագահ Էրդողանը:
Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է «ահազանգել» այդ մասին, պաշտպանել ժողովրդավարական բարեփոխումները և Թուրքիայում կոռուպցիոն ու բռնաճնշումներ իրականացնող ուժերին պատասխանատվության ենթարկել:
Հարթակը ստեղծելու որոշումն ընդունվել է հունիսի 14-ին Բրյուսելում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո: