Եվրոպայում սոցիալական սահմանափակումների թուլացման պատճառով կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 10% -ով: Այդ մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն: Գրում է Gazeta.ru-ն։
Կլյուգեն ընդգծել է, որ «ավարտվել է դեպքերի թվի տաս շաբաթ շարունակվող անկումը»:
«Անցյալ շաբաթ դեպքերի թիվն աճել է 10% -ով՝ հաղորդակցության, ճանապարհորդությունների, հանդիպումների և սոցիալական սահմանափակումների թուլացման պատճառով», - ասել է նա:
Դա երկու պատճառ ունի` նոր դելտա շտամը և չպատվաստվածների մեծ թիվը:
Ավելի վաղ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) խորհուրդ էր տվել ԵՄ-ում հասարակական վայրերում չհրաժարվել հակակորոնավիրուսային սահմանափակումներից:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը նախօրեին հայտարարել էր, որ ԵՄ երկրները կորոնավիրուսային վարակի դեմ երկու չափաբաժնով պատվաստել են չափահաս բնակչության մոտ 41% -ին։