f

Անկախ

Ալիևի վարչակազմը շատ ավելի ագրեսիվ է լինելու առաջիկայում և փորձելու է հանրային սպասումները կոնվերտացնել մեզ պարտադրվող զիջումների միջոցով


Ադրբեջանում բնակչության 80%֊ի ամսական եկամտի 55%֊ը սննդի, 25%֊ը՝ կոմունալ ծախսեր են։ Այսպիսի բազմաթիվ ցուցանիշներ, որոնք վկայում են, որ մեր հարևան երկիրը, նրա բնակչությունը նույնքան, գուցե ավելի աղքատ է, քան մենք։ Հատկանշական է, որ հետպատերազմյան շրջանում հարևան երկրում էական թանկացումներ են համատարած, այդ թվում՝ պարենային ապրանքների և կոմունալ վարձերի։ Կառավարության վերջին որոշումով թանկացրեցին գազը, որին անխուսափելիորեն հետևելու էր էլեկտրաէներգիան, և այլն։

2009 թվականին սուբսիդավորվում էր մինչև 1700 խմ գազասպառումը բնակչության համար, որ վերանայման արդյունքում սահմանվեց 2200 խմ֊ի։ Հիմա սահմանվել է 1200 խմ, ու այս որոշումը հանրային լայն քննարկման առարկա է դարձել ու բավականին լուրջ դժգոհության ալիք բարձրացրել։

Ըստ որում, որպես բոլոր այս թանկացումների պատճառ նշում են այսպես կոչված "ազատագրված տարածքների" վերականգնման ֆինանսական ծախսերը, որոնք Ալիևը որոշել է կատարել ոչ թե իշխող վերնախավի թալանած միջոցների կամ ճամպրուկներով հերթ կանգնած ներդրողների, որ հերթական քարոզչական փուչիկ էր ընդամենը, այլ հասարակ աղքատ ադրբեջանցիների հաշվին։ Ու այս մասին սկսել են բարձրաձայն խոսել։ Հրապարակային քննարկումներ են սկսվել բազմաթիվ խնդիրների մասին, որոնք նախկինում շրջանցում էին, ինչպես, օրինակ, պետական բոլոր կորպորացիաների վնասով աշխատանքի և պետական բյուջեի միջոցների հաշվին սուբսիդավորման։ Դիտարկվում է դժգոհության աճ էթնոտարածքներում, որին կանդրադառնամ առանձին։ Եվ այս ամենը սպասելի էր ու կանխատեսելի։

Պատերազմական հաղթանակը անխուսափելիորեն առաջացնում է էքսպեկտացիաների աճ հասարակ մարդկանց մոտ, որոնք Ալիևյան ռեժիմը հաստատ չի կարող և չի պատրաստում իրացնել համակարգային բարեփոխումների միջոցով։ Մեզ համար կարևոր երկու արձանագրում՝ Ալիևի վարչակազմը շատ ավելի ագրեսիվ է լինելու առաջիկայում և փորձելու է հանրային սպասումները կոնվերտացնել մեզ պարտադրվող զիջումների միջոցով։

Երկրորդ, Ալիևբեջանում դիտարկվում է ռեժիմի կողմից իշխանության կոերսիվ վերահսկողության թուլացումը կանխելու միտված քայլեր՝ կորերսիվ հավասարկշռության խախտումը բացառելու նպատակով։ Օրերս հայտարարվեց հանցագործների դեմ պայքարում անօդաչու սարքերի օգտագործման մասին, հանրային արձագանքը՝ իսկ ովքե՞ր են հանցագործները։ Այս պայմաններում, թող զարմանալի չթվա, էապես մեծանում են մեր հնարավորությունները այդ երկրում հանրային զարգացման ընթացքի վրա ազդելու։

Անկեղծ ասած, որևէ հույս չունեմ, որ մեր պետությունը այս վիճակում, այսպիսի կառավարիչներով ունակ է և պատկերացնում է, թե ի՞նչ է պետք անել։

Մեզ համար բացառիկ նպաստավոր իրավիճակ է զարգանում և ձևավորվում են անհրաժեշտ նախադրյալներ Ալիևբեջանի կազմաքանդման համար։ Ու մենք պարտավոր ենք գործել։ Այս ընթացքում արվել է ամենակարևորը՝ ձևավորվել է բարձրակարգ մասնագիտական֊փորձագիտական թիմ, ընթացքի մեջ են Միջէթնիկ կոմունիկացիաների միջազգային կենտրոնի ձևավորման աշխատանքները։ Ավելի հանգամանալից առաջիկա օրերին։

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Ադրբեջան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին