ՍԴ-ին հասցեագրված մեր դիմումի հետ մեկտեղ նաեւ ներկայացվել է գրություն-միջնորդություն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:
«Պատճառը պարզ է. Վահե Գրիգորյանը մասնակցել է որպես դատավարական հակառակորդ, կոնկրետ գործով հանդես գալով ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի:
Դրանից բացի կարծում ենք, որ ինքն ունի կանխակալ վերաբերմունք որոշակիորեն: Կտեսնենք»,-ասաց նա:
Հարցին, թե վստահո՞ւմ են ՍԴ այս կազմին, Վարդեւանյանն ասաց. «ՍԴ որոշումների վերաբերյալ գնահատական կարելի է տալ միայն որոշումների ընդունունից հետո դրանց ծանոթանալուց հետո: վստահությունը իրավական կատեգորիա չէ»: Նա հավելեց, որ կան իհարկե դատավորներ, որոնց հանդեպ վստահություն չունեն, սակայն ՍԴ-ի դատավորների վերաբերյալ նման պնդում չի կարող անել:
Վարդեւանյանը հիշեցրեց, որ ՍԴ որոշումը չի կարող 15 օրից ուշ լինել մուտքագրման օրվանից: Մուտքագրվել է հուլիսի 2-ին»: