f

Անկախ

Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ն օգնություն կհատկացնի Հայաստանին


Եվրոպական հանձնաժողովը և Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչն այսօր նախանշեցին մեր Արևելյան գործընկեր երկրների հետ առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթություններին թափ հաղորդելու վերաբերյալ առաջարկի ընդհանուր նկարագիրը։

Այս օրակարգը հիմնված է հինգ երկարաժամկետ նպատակների վրա՝ հիմքում ունենալով դիմակայունությունը՝ 2020թ մարտին հրապարակված՝ Արևելյան գործընկերության ապագան 2020թ․ հետո տեսլականին համահունչ:

Օրակարգը կյանքի կկոչվի տնտեսական և ներդրումային պլանով հասանելի 2.3 միլիարդ եվրո դրամաշնորհների, խառնուրդ ֆոնդերի և երաշխիքային միջոցների բյուջեից, որոնք կարող են հավաքագրել մինչև 1,7 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ: Այս առաջարկը կդառնա Արևելյան գործընկերության ապագային միտված քաղաքականության քննարկումների առարկա, այդ թվում`2021թ․ դեկտեմբերին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Համապարփակ օրակարգի նպատակն է ավելացնել առևտրի և տնտեսական աճի ծավալները, ստեղծել նոր աշխատատեղեր, միակցվածության ուղղությամբ ներդրումներ կատարել, ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները և իրավունքի գերակայությունը՝ աջակցելով «կանաչ» և թվային վերափոխումներին և խթանելով արդար, գենդերային հավասար և ներառական հասարակությունների կայացմանը։ «Եվրոպական միության օրակարգում Արևելյան գործընկերությունը շարունակում է կարևոր դեր ունենալ: Մենք ուզում ենք ձևավորել այնպիսի օրակարգ, որը կարձագանքի այսօրվա աննախադեպ մարտահրավերներին, ինչպես նաև հնարավորություններին՝ միաժամանակ այն համապատասխանեցնելով ապագային: Ժողովրդավարության, լավ կառավարման և իրավունքի գերակայության խթանումը մեր աշխատանքի զարկերակն է, որը շատ կարևոր է մեր՝ համագործակցությունից բխող դրական և հստակ արդյունքները բացահայտելու գործում։ Այն ներառում է Բելառուսը, որտեղ մենք ուզում ենք շարունակել աջակցել ժողովրդին մեր՝ Արևելյան գործընկերության շրջանակներում», նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը։

Հայաստանի մասով ԵՄ առաջնահերթությունները հետևյալն են

1. Նորարարական և մրցակցային տնտեսության աջակցություն. Անմիջական աջակցություն 30 000 ՓՄՁ-ների

2. կապի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանում. Հյուսիս-Հարավ միջանցք 3. Ներդրումներ թվային վերափոխման, նորարարության, գիտության և տեխնոլոգիայի մեջ

4. Հարավային շրջանների կայունության կառուցում

5. Ներդրումներ կանաչ Երևանում. Էներգաարդյունավետություն և կանաչ ավտոբուսներ 
 

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորում Վրաստան Եվրամիություն

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին