f

Անկախ

ԱՄՆ-ի և Կանադայի էմբարգոն սպառնում է թուրքական «Բայրաքթար»-ների և այլ զենքերի վաճառքին․ վերլուծաբան


ԱՄՆ-ի և Կանադայի էմբարգոն խոչընդոտում է Թուրքիայի փորձերին՝ վաճառել իր արտադրած անօդաչուներն ու ուղղաթիռները այլ երկրներին։ Այս մասին ասել է վերլուծաբան Բուրակ Բեքդիլը, գրում է «Ահվալ» գործակալությունը։ «Անկարան կորպորատիվ իրավական լուծում է առաջարկել այս խնդրին, բայց այն կարող է չհաղթահարել քաղաքական խնդիրները, որոնք առկա են արտահանման սահմանափակումների հետևում»,- ասել է Բեքդիլը։

Նա նշել է 1․5 մլրդ դոլարանոց գործարքի մասին, որին Թուրքիան հասել էր Պակիստանի հետ՝ վաճառելու T129 ATAK 30 ուղղաթիռներ, որոնք, ըստ վերլուծաբանի, տեղական են, բայց «իրականում արտադրվում են իտալա-բրիտանական լիցենզիայով»։ Այդ վաճառքը, որը Թուրքիայի սպառազինության ամենամեծ գործարքներից է, արգելափակվել է Վաշինգտոնի կողմից։ Այն սնուցվում է երկու T800-4A շարժիչներով, որոնք կառուցվել է ամերիկյան Honeywell և բրիտանական Rolls-Royce ընկերությունների համատեղ ձեռնարկության կողմից։ Ստացվում է, որ Թուրքիային ամերիկյան լիզենցիա է անհրաժեշտ, եթե ցանկանում է արտահանել տեղական արտադրության ուղղաթիռները։

Թուրքիան սկսել է նմանատիպ խնդիրների բախվել նաև Bayraktar TB2 անօդաչու սարքերի դեպքում, որոնք հայտնի են դարձել մի շարք երկրներում։ Կրկին Անկարայի խնդիրն այն է, որ անօդաչուի առանցքային արտադրամասերն օտարերկրյա արտադրության են։ Ապրիլի 12-ին Կանադան հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում Թուրքիա 29 ռազմական արտահանման թույլտվություն, այդ թվում՝ L3Harris-ի Wescam էլեկտրաօպտիկական սենսորային տեսախցիկները, որոնք օգտագործվում են TB2 անօդաչու թռչող սարքերում։ Ըստ Բեքդիլի՝ դրանք «անօդաչուների ամբողջ համակարգի սիրտն են»:

Կանադան չեղյալ հայտարարեց դրանց արտահանումը, երբ տեխնոլոգիաները թուրքական անօդաչուներով տեսքով Ադրբեջանին տրամադրվեցին՝ առանց Օտտավայի թույլտվության։ Անօդաչուներն օգտագործվեցին Լեռնային Ղարաբաղի պատերազմում։

Բեքդիլն ասում է, որ չնայած պաշտոնյաներն էմբարգոն փորձում են մեղմացնել՝ «տեղական քարոզչության նպատակով», թուրքական անօդաչուների գնորդները կամ պոտենցիալ գնորդները դրանք ցանկանում են TB2 կանադական սենսորներով, որն այլևս հնարավոր չէ։ Վերլուծաբանը նշում է, որ թուրքական Aselsan ընկերությանը տարիներ կպահանջվեն՝ բնօրինակ էլեկտրաօպտիկական տեսախցիկներ ստեղծելու համար։ Միաժամանակ, Թուրքիան հույս ունի անօդաչուները վաճառել Մարոկոյին, որը կարող է հետո առանձին գնել կանադական բաղադրիչները։

Բեքդիլը նաև նշում է, որ Կանադայի կառավարությունը կարող է ստուգել Թուրքիայի և Կանադայի միջև TB2 անօդաչուի գործարքը, բայց, միևնույն ժամանակ, «քաղաքականությունը միշտ չէ, որ հիմնված է մաքուր օրինականության վրա»։ 
 

ԱՄՆ Կանադա զենքի էմբարգո Թուրքիա Աշխարհում

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին