f

Անկախ

Անկարան դժվար ընտրությունների առաջ է կանգնած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո


Թուրքիան դժվարին ընտրության առաջ է կանգնած անցյալ ամիս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո՝ դաշինքի հետ խնդրահարույց հարաբերությունների և տարածաշրջանային կապերի պատճառով։

Այս մասին ասել է Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Յաշար Յաքըշը, գրում է «Ահվալ» գործակալությունը։

«Թուրքիան իրեն օտարված է զգում եվրատլանտյան համայնքի կողմից, բայց այն գտնվում է նոր Մերձավոր Արևելքի ստեղծման առաջնագծում։ Բնականաբար, կա գայթակղություն՝ այս գործընթացում իր դերը խաղալու»,- ասել է Յաքըշը։

Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ վատթարացել են վերջին 5 տարիների ընթացքում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հունիսի 14-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ քննարկելու հարաբերություններում առկա լարվածությունը։ Էրդողանը Բայդենի հետ հանդիպումը բնութագրեց «շատ օգտակար ու անկեղծ»՝ նշելով, որ զգում է՝ իր ամերիացի գործընկերը Թուրքիայի հետ «արդյունավետ գործընկերություն» է ցանկանում։

Յաքըշը նաև ասել է, որ Թուրքիան կարող է Ռուսաստանի հետ հայտնվել հակառակ դիրքերում, եթե լարվածությունը Սև ծովում աճի ուկրաինական և Ղրիմի ճգնաժամերի պատճառով։

Բացի այդ, ըստ նրա՝ Հարավային Կովկասում ևս դեռ իրավիճակը կայուն չէ․ Թուրքիան ցանկանում է ավելի ակտիվ մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց «Ռուսաստանը նախընտրում է մնալ բացառիկ խաղացող»։

Թուրք նախկին պաշտոնյան նաև նշել է, որ Թուրքիան ավելի է ներքաշվելու  Աֆղանստանի ճգնաժամում, եթե համաձայնի պահպանել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը։

Սրա հետ մեկտեղ, նրա կարծիքով՝ Անկարան չի կարողանալու դուրս գալ Սիրիայի, Լիբիայի, Իրաքի հակամարտություններից։

«Անկարան այս խառնաշփոթում կարո՞ղ է իր դերը խաղալ։ Դա ավելի հեշտ կլիներ, եթե Թուրքիան լիներ 15 տարի առաջվանը, հիմա ավելի դժվար է»,- նշել է Յաշար Յաքըշը։
 

Թուրքիա Աշխարհում ՆԱՏՕ Ռուսաստան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին