f

Անկախ

Էրդողանի Թուրքիայի վերջին տարիների տարածաշրջանային քաղաքականությունը առավել քան հստակ է՝ թուրքերը ձուկ են բռնում բոլոր պղտոր ջրերում


Էրդողանի Թուրքիայի վերջին տարիների տարածաշրջանային քաղաքականությունը առավել քան հստակ է՝ թուրքերը ձուկ են բռնում բոլոր պղտոր ջրերում:

Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում ամերիկյան ռազմական օպերացիաների գլխավոր շահառուներից մեկը կարելի է համարել նախ և առաջ Իրանին, որ էականորեն ուժեղացրել է իր ազդեցությունը տարածաշրջանում: Թերևս հենց այդ պատճառով թուրքերը հանդես են գալիս որպես ամերիկացիների փոխարինող ամենուր, որտեղից նրանց զորակազմի դուրսբերման արդյունքում առաջանում է գեոպոլիտիկ վակուում:

Հատկանշական է, որ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ավանդական ռազմավարության մեջ Թուրքիային հենց այդպիսի դերակատարություն էլ վերապահված է, ինչը դիտարկելի էր արդեն Բարաք Օբամայի նախագահության շրջանում, երբ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշման քննարկումներում Թուրքիային վերապահվել էր մերձավորարևելյան գլխավոր դաշնակցի դերակատարություն:

Հիմա թուրքերը ստանձնում են Քաբուլի օդակայանի պաշտպանությունը, բայց թող որևէ մեկը կասկած չունենա, որ Էրդողանի պլանները շատ ավելի հեռու են գնում: Հիշեցնեմ, որ ընդամենը վերջերս Թուրքիայում էր Աբդուլ- Ռաշիդ Դուստումը՝ Հյուսիսային ալյանսի զորքերի հրամանատարը, աֆղանական բանակի մարշալ, 2014-2020 թվականներին Աֆղանստանի փոխնախագահի պաշտոնում երկրի հյուսիսի փաստական տիրակալը, ով, ի դեպ, ազգությամբ ուզբեկ է: Ենթադրաբար Անկարայում Դուստումի հետ քննարկում էին հակաթալիբական նոր կոալիցիայի ձևավորման հարցեր: Ամերիկացիները, կարծում եմ, դիրքավորվում են Չինաստանի հետ առաջիկա գեոքաղաքական և գեոտնտեսական մրցակցությանը ընդառաջ՝ տարածաշրջանային գերտերության մակարդակի իջած ռուսներին հարկադրելով մրցակցություն տարածաշրջանային ավանդական գերտերության կարգավիճակի վերականգմանը ձգտող Թուրքիայի և Իրանի հետ:

Ինչևէ, թուրքերի ներթափանցումը Աֆղանստան տևական պատմություն ունի, չմոռանանք, որ հենց թուրքերն են 2000-ական թվականների վերջերից սկսել վերապատրաստել աֆղանական բանակի համար զինվորական կադրերին՝ ավելի քան 18 հազար: Թուրքական բիզնեսը զուգահեռաբար ընդլայնում էր իր ներկայությունը, Աֆղանստանում գործում են հարյուրից ավել թուրքական ընկերություններ և ներդրումային ֆոնդեր, սիկ ուղղակի ֆինանսական օգնությունը 2002-2014 թվականներին կազմել է մոտ 1 միլիարդ դոլլար:

ՄԵկ բան հստակ է՝ թուրքերը տևական և համակարգային աշխատանք են տանում Եվրոպայում առանցքային էնեգետիկ հաբ դառնալու համար և ամրապնդում են իրենց դիրքերը էներգակիրների մատակարար և տրանզիտային երկրներում:

Էրդողանն, ի դեպ, քաղաքական անգղ է բառիս բուն իմաստով՝ հայտնվում է ամենուր, ուր առկա է լեշ դարձած հերթական պսեվդոպետությունը՝ իր բաժինը ճանկելու համար: Տարածք գրավել կարելի է ոչ միայն զենքով, այլև բիզնեսի միջոցով: Կանխատեսելի է, որ թուրքական շինարարական ընկերությունները շուտով նույնքան ակտիվորեն կներգրավվեն Աֆղանստանի վերականգման բազմամիլիարդ պրոյեկտներում, ինչպես եղավ Լիբանանում:

Սիրիայի օրինակով նույնքան կանխատեսելի է թուրքերի կողմից հիմա արդեն աֆղանական վարձու ահաբեկիչների շուկայի զավթումը, որոնք շատ շուտով կստանան համապատասխան նոր պատվերներ չի բացառվում նաև մեր դեմ վճռական, թուրքական պլանով վերջին պատերազմի ժամանակ:

Ի դեպ, հատուկ ուշադրության է արժանի հակահայկական ալյանսի մյուս կարևորագույն մասնակիցը՝ Պակիստանը, որի համար Աֆղանստանը կենսական շահերի գոտի է: Իհարկե, այս տարածաշրջանում շահեր ունեն բազմաթիվ առանցքային խաղացողներ ի դեմս Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, այդուհանդերձ, հստակ է, որ Իսլամաբադը ջանք չի խնայելու Աֆղանստանում պրոպակիստանյան կառավարություն ունենալու համար, իսկ եթե այդ անհնարին լինի՝ աֆղանական գետերը հնարավորինս պղտորելու: Չի կարելի մոռանալ, որ Աֆղանստանին սահմանակից պակիստանյան շրջանները գերազանցապես բնակեցված են փուշտուններով, որոնք աֆղանական պետությունում տիտղոսային էթնոսի կարգավիճակ ունեն: Բնական է, որ պակիստանցիները վախենում են Մեծ Փուշթունիստանի հնդկական ծրագրից, իսկ որ այդպիսի ծրագիր կա չարժե կասկածել: Ի դեպ, Պակիստանը ներգրավված է չինա-պակիստանյան տնտեսական միջանցքի և չինական աշխարհատնտեսական խոշորագույն նախագծերում: Սա նշում եմ հատուկ մեր չինասերների համար:

Թեման շատ մեծ է և բազմաշերտ, ակնհայտ է մեկ բան՝ դիտարկվող աշխարահաքաղաքական և տարածաշրջանային տեղաշարժերը ուղղակիորեն անդրադառնալու են մեզ վրա:

Հայկական քաղաքական և փորձագիտական տիրույթում որոշակի թյուըմբռնում կա մեր դիրքավորման և հնարավոր ռազմավարական դաշնակիցների ընտրության առումով: Իրականում այս ամբողջ իրավիճակում առավել քան ակնհայտ է, որ Հայաստանի կենսական շահերը հանգում են Իրանի և Հնդկաստանի հետ ռազմավարական դաշնակցության ձևավորմանը: Ի դեպ, զարմանալիորեն նաև մեզ մոտ համարյա ոչ մեկ չի նկատում, որ նոր աշխարհակարգի խոշարագույն ուժային կենտրոններից մեկը հենց Հնդկաստանն է, որի հետ հարաբերությունների ռազմավարական պլանավորումը մեր թիմի կարևորագույն մյուս առաջնահերթությունն է: Հուսանք մեզ կհաջողվի Հայաստանում ձևավորել Իրանի և Հնդկաստանի հետ ռազմավարական դաշնակցության ծրագիրը առաջ մղող ուժեղ քաղաքական թիմ առաջիկա ընտրական գործընթացի ընդառաջ:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Թուրքիա

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին