f

Անկախ

Ադրբեջանական SOCAR-ը 2020թ․-ին աննախադեպ՝ 1․02 մլրդ դոլարի վնաս է կրել


Ադրբեջանի պետական նավթային նավթային SOCAR ընկերությունը 2020 թվականին կրել է 1․7 մլրդ մանաթի (շուրջ 1.02 մլրդ դոլար) մաքուր  վնաս։

Այս մասին ասվում է ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ, որը ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ փաստաթղթի՝ 2020թ․-ին ընկերության եկամուտները կազմել են 49 մլրդ 607 մլն մանաթ, մաքուր վնասը՝ 1 մլրդ 734 մլն մանաթ։

2020թ․-ին, 2019 թվականի համեմատ, SOCAR-ի եկամուտները կրճատվել են 40․8 տոկոսվ։ 2020 թվականին ընկերության ընդհանուր ակտիվները գնահատվել են 64․2 մլրդ մանաթ, ընթացիկ ակտիվները՝ 18․3 մլրդ, երկարաժամկետ ակտիվները՝ 45․9 մլրդ մանաթ։

SOCAR-ի ընդհանուր կապիտալը հաշվետու տարում կազմել է 21․9 մլրդ մանաթ, կանխիկ միջոցները՝ 6․2 մլրդ։

Փաստաղթղթում նշվում է, որ 2020 թվականին, որը համաշխարհային նավթային պատմության մեջ կհիշվի որպես ամենաանհանգիստ շրջանը, ընկերությունը կարողացել է կրճատել հնարավոր մաքուր վնասները։ Նշվում է նաև, որ հաշվետու տարում ընկերության շրջանառությունը կազմել է 49․6 մլրդ մանաթ։ Շրջանառության նվազման վրա ազդել են համաշխարհային շուկայում նավթի ու գազի գների կտրուկ անկումը, ինչպես նաև նավթային ու նավթաքիմիական ապրանքների եկամուտների մարժայի նվազումը։

Նշվում է նաև, որ ընկերությունը համավարակի հետևանքներին բախվել է իր գործունեության այլ ոլորտներում ու այլ երկրներում, այդ թվում՝ թուրքական շուկայում, ինչպես նաև վնասներ է կրել տարադրամի փոխարժեքի տարբերության պատճառով։ Այս կորուստների թիվը գերազանցել է դրական արդյունքները, որոնք ձեռք են բերվել այլ ոլորտներում, ինչը հանգեցրել է վերջնարդյունքում կորուստների։
 

Ադրբեջան SOCAR նավթի գներ Աշխարհում

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին