f

Անկախ

Մի ամբողջ դար ձգվող պատմություն՝ մարդասիրության մասին


                   Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերության հիմնադրման օրն է  

1920 թվականի մարտի 19-ին՝ ուղիղ 100 տարի առաջ հիմնադրվեց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը․ մի ամբողջ դար ձգվող պատմություն՝ մարդասիրության մասին։  

100 տարի առաջ բժիշկ Սպանդարատ Կամսարականի նախաձեռնությամբ հիմնվեց Հայաստանի Կարմիր խաչը՝ արձագանքելու այն արհավիրքներին, որին բախվել էր հայ ժողովուրդը՝ պատերազմ, սով, համաճարակներ, գաղթականների ներգաղթ, անկայուն ներքաղաքական իրավիճակ։ Առաջին նվիրյալներն սկսեցին աղետի մեջ հայտնված երեխաներին, կանանց, գաղթականներին ու հիվանդներին օգնելու պարտավորեցնող ու ծանր գործը։  

Որոշ ժամանակ անց, հասարակարգի փոփոխության հետ կապված, Հայաստանի Կարմիր խաչը դարձավ Խորհրդային Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի մի մասը։ Այդ տարիները մեծ ձեռքբերումների ժամանակաշրջան դարձան․

Կառույցն այդ տարիներին մեծապես աջակցում էր բնակչության շրջանում սանիտարահիգիենիկ գիտելիքների, վարվեցողության բարոյաէթիկական նորմերի,  մարդասիրության սկզբունքների, առաջին օգնություն ցույց տալու կանոնների տարածմանը, զբաղվում  միայնակ, զառամյալ հիվանդներին, պատերազմի, տարերային աղետների, վթարների եւ այլ աղետների դեպքում տուժածներին բուժսոցիալական օգնություն ցույց  տալով։  

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը մոբիլիզացրեց իր ուժերը և աննախադեպ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկվեց Հայաստան: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ներգրավված լինելով համակարգման աշխատանքներում, զարգացման ու ընդլայնման նոր խթան ստացավ։  

Երկրաշարժի հասցրած ահռելի վնասներին գումարվեցին հարևան երկրից եկած փախստականներին ինտեգրելու խնդիրը, ապա՝ պատերազմի և շրջափակման հետևանքով տնտեսական կոլապսը, այնուհետև՝ խորհրդային հասարակարգի փլուզումը։

 

Ամենախոցելիների կողքին կրկին կանգնեց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։ Այս տարիներին ձևավորվեցին արդեն անկախ Հայաստանի Ազգային ընկերության գործունեության ուղղությունները՝ Սոցիալ-առողջապահություն, Աղետների կառավարում, Բնակչության տեղաշարժ, Առաջին օգնություն, Որոնում, Երիտասարդության խնդիրներին արձագանքում, Մարդասիրական արժեքների տարածում։  

Իր մարդասիրական առաքելությունն իրագործելու համար, որպես մարդասիրական ոլորտում կառավարությանն աջակցող կառույց, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն առաջնորդվում է համայնքների դիմակայունության բարձրացման, բնակչության՝ արտակարգ իրավիճակներին և սոցիալական մարտահրավերներին պատրաստվածության բարձրացման սկզբունքով։  Այդ ճանապարհին կիրառում է Կարմիր խաչի միջազգային շարժման հարուստ փորձը, տարեցտարի ընդլայնում իր գործունեության ու հասանելիության շրջանակը, տարիների ընթացքում մարդասիրական օգնության տրամադրման ծրագրերից անցնելով զարգացման ծրագրերի։  

ՀԿԽԸ գործունեությունը և մատուցած ծառայությունները նպաստում են շահառուների և խոցելի համայնքների մարդասիրական կարիքների հնարավորինս թեթևացմանը և կայուն զարգացմանը:

 

Ճակատագրի բերումով 100-ամյակը դիմավորում ենք Արտակարգ դրության պայմաններում՝ այսօր ևս, ինչպես անցած 100 տարիների ընթացքում, կանգնած լինելով կառավարության ու բնակչության կողքին, վերահաստատելով մեր պատրաստակամությունը իրագործելու մեր առաքելությունը․ նվազեցնել ազգաբնակչության խոցելիությունը մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են ազգաբնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց։

 

 

Հայկական Կարմիր խաչ տարեդարձ Սպանդարատ Կամսարական

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին