f

Անկախ

Դա ոչ թե սահմանային միջադեպ է, այլ ագրեսիա Հայաստանի նկատմամբ. Կոլերովը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին


Քաղաքական վերլուծաբան, ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Կոլերովի կարծիքով՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ճիշտ է այն հարցում, որ ադրբեջանական զինուժի ներխուժումը ՀՀ տարածք ոչ թե «սահմանային միջադեպ է», այլ հարձակում, ագրեսիա Հայաստանի նկատմամբ:

«Անշուշտ, դա հարձակում է, դա ագրեսիա է՝ առանց որևէ կասկածի: Սակայն այդ հարձակման պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը ճշտված չէ: Այն գծված է ինչ-որ մեկի ուղեղում, ինչ-որ մի թղթի վրա, սակայն ո՛չ սահմանագծում է արվել, ո՛չ սահմանազատում: Կանոնավոր սահման գոյություն չունի: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ճիշտ է՝ դա հարձակում է, դա ագրեսիա է Հայաստանի նկատմամբ», - նշեց ռուսաստանցի քաղաքագետը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին իրեն ագրեսիայից պաշտպանելու խնդրանքով, ապա պետք է ցույց տա՝ իր սահմանը, սահմանապահներին, սահմանագիծը, ուղեկալը, սահմանային հենակետերը: «Բայց այդ կանոնավոր սահման առայժմ գոյություն չունի», - մեկնաբանեց Մոդեստ Կոլերովը:

Հայաստանի ղեկավարությունը մայիս ամսին էր հայտարարել, որ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք մի քանի ուղղություններով:

Մայիսի 12-ին հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին վարչապետի պաշտոնական Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նույն օրը առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լճի տեղանքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձելով պարփակել Սև լիճը:

Հաջորդ օրը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժին հաջողվել է առաջխաղացում ունենալ ևս երկու ուղղություններով՝ Սիսիանի և Վարդենիսի: Մայիսի 13-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման կապակցությամբ:

Նա նշել էր, որ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»: Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ պայմանագրի չորրորդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի: Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի կողմից մայիսի 12-ին ՀՀ տարածք ներթափանցելուն, լրագրողների հետ զրույցում ասել է, թե «ըստ էության՝ գործ ունենք սահմանային միջադեպի հետ»:

Հուլիսի 5-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ՝ մտահոգություն հայտնելով գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ: ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը:

Հայաստան Ադրբեջան սահմանային միջադեպ մամուլի տեսություն

Այլ հոդվածներ հեղինակից

Տիգրան Ավինյանը իր աշխատակազմում միանգամից 5 հոգու ազատել է պաշտոններից
«Հայաստան» դաշինք. Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը ներկայիս իշխանությունների պատանդն է դարձել
Ադրբեջանի իշխանությունը երկու հայ գերիների 20 տարվա ազատազրկման է դատապարտել
Օգոստոսի 1-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 2,8 հազար ուղևոր
Հայաստանի 1-ին մեդալը Տոկիոյում. Արթուր Դավթյանը`բրոնզե մեդալակիր
Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար
Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար. Վարչապետի առաջարկները՝ նախագահին
Պողպատյա մանդատը սկսեց կիրառվել նաև լրագրողների նկատմամբ․ Թագուհի Թովմասյան
Մաքրվել է Դսեղի ծովերի հարակից տարածքում կուտակված աղբը
Մեր երկրներն առանձին փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ. Քերոբյանը՝ վրացի գործընկերներին
Նարեկ Մկրտչյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած 22-ամյա զինծառայողի դին. ՊԲ
Վալոդյա Ֆրանգուլյան․«Յուրաքանչյուր հաղթանակ, ցանկացած ձեռքբերում մեր երկրի համար չափազանց կարևոր է»
Արշակ Կարապետյանն ազատվել է ՊՆ առաջին տեղակալի պաշտոնից
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է
Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը. գրանցվել է վարակման 25 դեպք
«Պատիվ ունեմը» չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը, եթե կալանավորված պատգամավորները ազատ չարձակվեն․ Թագուհի Թովմասյան
Եթե ազատազրկվածը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, պետք է նրան ազատել կալանքից. Արթուր Ղամբարյան
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ նոր սահմանափակումները Եվրոպայում
Ականային վտանգի իրազեկման դասընթացներ՝ երեխաների համար
Անհարմար իրավիճակ ԱԺ նիստին. Գարեգին Բ–ն հեռացավ առանց ձեռքսեղման, Հասանովի ձեռքը մնաց օդում
Հայտնի են Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի անդամների անունները
Ձեռնպահ մնալ Սահմանադրության կարգավորումների իմաստային խեղաթյուրման փորձերից. Դատախազությունը պատասխանել է Վարդևանյանին
Երեւանի ավագանու «Լույս» խմբակությունը խստորեն դատապարտում է Արման Անտոնյանի դեմ սպանության փորձը
Ստեփանակերտում տղամարդն ինքնասպան է եղել՝ հրացանով կրակելով իր գլխին
Ավելին
Ավելին