f

Անկախ

Հայաստանում գտնվող այլ անձանց կողմից մեր երկրում պատվաստումներ ստանալու մասին բազմաթիվ են դիմումները․ Իրանում ՀՀ դեսպան


ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը «Համշահրի» օրաթերթի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում օտարերկրացիների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման խնդրին:

Դեսպանն ասել է, որ Հայաստանում համաճարակային վիճակը ներկայումս բավարար է, թեև զգոնությունը կորցնելը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արձանագրվել է ինչպես հիվանդացության, այնպես էլ մահվան ցուցանիշների կայունացում: Կորոնավիրուսային համաճարակի գնահատման տեսանկյունից ԵՄ-ը Հայաստանը ճանաչել է «կանաչ գոտի»:

Դեսպանն անդրադարձել է Իրանի քաղաքացիների՝ պատվաստվելու համար Հայաստան այցելելուն ու ԻԻՀ առանձին պաշտոնյաների՝ իրանցիներին հորդորներին՝ պատվաստման նպատակով չմեկնել Հայաստան:

«Ես էլ եմ հանդիպել որոշ պաշտոնյաների և առանձին անհատների կողմից ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ինչ-ինչ մեկնաբանությունների և վերլուծությունների: Եղել են իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ, նույնիսկ արվել են ոչ պատշաճ արտահայտություններ, որոնց հարկ չեմ համարում անդրադառնալ: Ակնհայտ է, որ Հայաստան-Իրան բարձր մակարդակի հարաբերություններին անհարիր են իրականության հետ կապ չունեցող և անկարևոր թեմաների անհարկի արծարծումը:

Բոլոր դեպքերում, քանի որ առկա են նաև որոշ թյուրընկալումներ, հարկ եմ համարում որոշակի տեղեկություններ հաղորդել: Ս.թ. ապրիլի 23-ին հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որով թույլատրվել է Հայաստանում գտնվող օտարերկրացիների պատվաստումը՝ անվճար և կամավորության սկզբունքով:

Նման որոշման համար հիմք են ծառայել Հայաստանում գործող մի շարք օտարերկրյա դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հանգամանքների բերումով Հայաստանում գտնվող այլ անձանց կողմից մեր երկրում պատվաստումներ ստանալու մասին բազմաթիվ դիմումները:

Հարկ է նշել, որ մինչ օրս իրականացված պատվաստումների բացարձակ մեծամասնությունն իրականացված է ՀՀ քաղաքացիների և Հայաստանում մշտական բնակություն ունեցողների նկատմամբ, և որոշակի չափով նաև այս ծառայությունից օգտվել են օտարերկրացիները: Այս ընթացքում այդ հնարավորությունից օգտվել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ նաև իրանցիներ»,- ասել է դեսպանը։

Արտաշես Թումանյանը նշել է, որ լրացում է կատարվել գործող կարգում, համաձայն որի՝ օտարերկրացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստումներ թույլատրվում են, եթե նրանք Հայաստանում են գտնվում ավելի քան 10 օր:

«Դա հնարավորություն կտա առավել հասցեական դարձնել պատվաստման գործընթացը՝ թիրախավորելով Հայաստանում օբյեկտիվ անհրաժեշտությամբ գտնվող օտարերկրացիներին»,- ասել է դեսպանը:

Իրան հայ-իրանական սահման պատվաստումներ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին