f

Անկախ

ՈՆՑ ԿՈՐՑՐԻՆՔ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ


Տարիներ առաջ էս օրերին ֆեյսբուքում մի նկար էի դրել 1988-ի շարժումից՝ Բաղրամյան պողոտան ամբողջովին լիքը «Ղա-րա-բաղ», «Մի-ա-ցում» վանկարկող մարդկանցով։ Մի քանի օր առաջ ֆեյսբուքը նորից էս նկարը բերեց որպես հիշողություն, և տակը բավական ակտիվ մեկնաբանություններ եղան, որոնց հիմնական իմաստը հետևյալն էր՝ ո՞ւր են էս մարդիկ, ինչո՞ւ հիմա ոտքի չեն կանգնում երբ Արցախը կորցնում ենք, ինչո՞ւ են էն ժամանակվա Հայաստանը և էսօրվա Հայաստանն իրարից էդքան տարբեր։ Սա շատ կարևոր հարց ա, փորձեմ գտնել դրա պատասխանը՝ ի՞նչն ա փոխվել էս 30 տարվա մեջ, ի՞նչ զարգացումներ են եղել, որ մենք էսօր ունենք 88-ի իրականությունից հիմնովին տարբերվող մի իրականություն։

1988-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Հայաստանը Սովետական Միության մի մասն էր, ընդ որում ոչ ոքի մտքով չէր անցնում, որ Սովետը շուտով փուլ ա գալու։ Սովետական պաշտոնական գաղափարախոսությունը առաջվա պես կոմունիզմի կառուցումն էր, որի ժամանակ աշխատանքը կարիքի հետ կապված չէր լինելու, սոված չմնալու համար չէր լինելու, անկախ աշխատանքից՝ բոլորը կուշտ էին լինելու, և աշխատանքը ազատ և ստեղծագործական էր լինելու։ Բուն կոմունիզմի պահով՝ դրան հասնելու հնարավորության կամ անհնարության պահով, Սովետական Հայաստանում դիսկուրս չկար, պաշտոնական գափարախոսությանը արդեն ոչ ոք չէր հավատում, բայց վիճող էլ չկար, դիսիդենտական դիսկուրսը հիմնականում անկախական էր և/կամ պահանջատիրական։ Ընդ որում էդ երկուսը՝ անկախական և պահանջատիրական դիսկուրսները, նույնը չէին, բավական տարբեր էին, բայց քանի որ պահանջատիրական դիսկուրսը հիմնականում հանդիպում էր կենտրոնի՝ Մոսկվայի դիմադրությանը, հենց դրանով իսկ, եթե անգամ հիմքում անկախական չէր եղել, ժամանակի հետ թեքվում էր դեպի հակասովետականություն/անկախականություն։ Հիշենք 1965-ին՝ Մեծ եղեռնի կեսդարյա տարելիցին Երևանում կազմակերպված ցույցերը, որոնք պահանջատիրական էին, ու հանդիպելով Կենտկոմի դիմադրությանը՝ դրանով իսկ ստացան հակասովետական բնույթ։ Նույնը, ի դեպ, կատարվեց Ղարաբաղյան շարժման ընթացքում։ Ամենասկզբում թե Ղարաբաղյան շարժումը սկսողները, թե ոգևորված փողոց դուրս եկած և «մի-ա-ցում» գոռացող մարդիկ ակնկալում էին, որ հարցը կլուծվի Մոսկվայի միջոցով, Գորբաչովի նախաձեռնած Վերակառուցման/Պերեստրոյկայի շրջանակներում, ի թիվս կատարված այլ փոփոխությունների՝ Ղարաբաղի ինքնավար մարզը դուրս կբերվի Ադրբեջանի կազմից և կմիացվի Հայաստանին։ Բայց Մոսկվան կարճ և կտրուկ ասեց՝ ոչ։ Եվ ամենակարևորը կատարվեց էդ ոչ-ից հետո։ Երևանը ոչ ասեց Մոսկվայի ոչ-ին։ Այսինքն հաստատեց սեփական ինքնուրույնությունը։ Քաղաքական ինքնուրույնությունը։ Սուվերենությունը։ Եվ նրանք, ովքեր պնդում են, թե Հայաստանն անկախացել ա ակամա՝ Սովետական Միության քանդման արդյունքում, բացարձակ սուտ են ասում։ Հայաստանն ու հայաստանցին անկախացել են արդեն 1988-ին։ Հայաստանն անկախացել ա՝ ոչ ասելով Մոսկվայի ոչին։ Իսկ դա էն ժամանակներում հեշտ բան չէր և քաջություն էր պահանջում։ Ով 1988-ին եղել ա Ազատության հրապարակում, գիտի որ կար հրապարակում էդ քաջությունը, կար սեփական ուժերի հանդեպ վստահությունը։ Ես ինքս 1988-ին չափահաս եմ եղել, Ազատության հրապարակում եմ եղել ամբողջ ժամանակ և մարդկանց տրամադրությունը հստակ հիշում եմ։ Կար զգացողություն, որ հայոց պատմության նոր էջ ա բացվում, որ մենք փոխվել ենք, ուժեղ ենք հիմա, էլ չենք պարտվելու, էլ չենք կորցնելու, հաղթելու ենք։ Ու հենց տենց էլ եղավ։ Արցախյան հաղթանակը Ազատության հրապարակից ա ծնվել։ Ազատության հրապարակից էլ առաջ իհարկե Ստեփանակերտի հրապարակն էր, բայց քանի որ ինքս էդ ժամանակ Արցախում չեմ եղել, դրա մասին պատմելը կթողնեմ մոտից տեսածներին։

1988-ին և դրան հաջորդած տարիներին՝ երբ կերտվեց Արցախյան հաղթանակը, էդ հաղթանակն ու մեր ինքիշխանությունը հոմանիշներ էին։ Արցախյան հաղթանակը մեր ինքնիշխանության հիմքն էր, Հայաստանը որպես պետություն կանգնած էր էդ հաղթանակի վրա։ Էսօր մեր պետության հիմքը փուլ ա եկել։ Բայց ահավորից ահավորը կա։ Ոչ միայն Հայաստան պետության հիմքն ա փուլ եկել, այլ նաև՝ հայաստանցիների մի մեծ մասը գնացել ու մեր պետության հիմքը փուլ տվածին ձայն ա ընտրություններում։

Ի՞նչ ա կատարվել անցած երեք տասնամյակում, որ էս մղձավանջը դարձել ա հնարավոր։ Մի քիչ շունչ քաշեմ՝ մտածումներս շարունակելուց առաջ ․․․

/շարունակելի/

ՈՆՑ ԿՈՐՑՐԻՆՔ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ

https://marinepetrossian.com/hy/loss-of-our-victory

#խոսենքարի #խոհերնիկոլիվերընտրվելուցհետո

Մարինե Պետրոսյան ՖԲ Գրառում Արցախյան շարժում Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր գործընկերների առաքելությունն է՝ կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը, մոտեցնել նոր ԱԺ-ի վախճանը. Աշոտյան
Ճիշտն ասած, Ազգային ժողովի առաջին նիստն այսպիսին չէի պատկերացնում. Խաչատուր Սուքիասյան
ԱԺ նախագահի վերաբերյալ որոշումը հենց եղավ կհաջորդեն մեր գործողությունները․ Արամ Վարդևանյան
Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. Օրակարգում է եղել նաեւ ռազմագերիների հարցը
Անդրանիկ Քոչարյանը դատավոր չէ. անվտանգության հարցերը չեն կարող իջնել ասֆալտի, պարկետի մակարդակի. Սեյրան Օհանյան
Երևանում կառուցվում է 4.8 կմ նոր կոյուղագիծ. Քաղաքապետարան
Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել
Պատերազմի պատասխանատուն ՀՀ Գլխավոր շտաբն է․ Գուրգեն Արսենյան
Եթե իշխանությունը ԱԺ բերի մի օրինագիծ, որը կբխի ՀՀ պետական շահերից, մենք պարտավոր ենք համագործակցել. Վանեցյան
Տիգրան Ավինյանը իր աշխատակազմում միանգամից 5 հոգու ազատել է պաշտոններից
«Հայաստան» դաշինք. Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը ներկայիս իշխանությունների պատանդն է դարձել
Ադրբեջանի իշխանությունը երկու հայ գերիների 20 տարվա ազատազրկման է դատապարտել
Օգոստոսի 1-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 2,8 հազար ուղևոր
Հայաստանի 1-ին մեդալը Տոկիոյում. Արթուր Դավթյանը`բրոնզե մեդալակիր
Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար
Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար. Վարչապետի առաջարկները՝ նախագահին
Պողպատյա մանդատը սկսեց կիրառվել նաև լրագրողների նկատմամբ․ Թագուհի Թովմասյան
Մաքրվել է Դսեղի ծովերի հարակից տարածքում կուտակված աղբը
Մեր երկրներն առանձին փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ. Քերոբյանը՝ վրացի գործընկերներին
Նարեկ Մկրտչյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած 22-ամյա զինծառայողի դին. ՊԲ
Վալոդյա Ֆրանգուլյան․«Յուրաքանչյուր հաղթանակ, ցանկացած ձեռքբերում մեր երկրի համար չափազանց կարևոր է»
Արշակ Կարապետյանն ազատվել է ՊՆ առաջին տեղակալի պաշտոնից
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է
Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը. գրանցվել է վարակման 25 դեպք
Ավելին
Ավելին