f

Անկախ

Այլեւս ո՞չ դատական ակտերին.Առավոտ


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրեր առաջ հանդես եկավ ցնցող ելույթով։ Նա «դուխով» հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը, քանի որ ինչպես ինքը, այնպես էլ ժողովրդի մեծամասնությունը չի վստահում Հայաստանի դատական համակարգին։

 Չնայած պարոն Թորոսյանը ստացել է, այսպես ասած՝ «լուրջ, ժամանակակից, եվրոպա-ամերիկյան» կրթություն, բայց իր էությամբ մնացել է «քյոխվայական» մտածողությամբ անձնավորություն։ Սույն պետական այրը չի պատկերացնում, թե ինչպես կարող է դատարանը իր՝ ժողովրդի մեծամասնության սերն ու աջակցությունը վայելող իշխանության կարկառուն ներկայացուցչին պարտադրել հերքել իր «միակ ճշմարտություն» համարվող հայտարարությունը։ 

Համոզված եմ, որ պարոն Թորոսյանն իսկապես տարակուսած է. «Չհասկացա, բա էլ ինչո՞ւ ենք եկել իշխանության։ Ինչպե՞ս են համարձակվել դատական բոլոր ատյանները, իմ՝ Սիրելի Առաջնորդին особо приближенный նախարարի դեմ որոշում կայացնել։ Չէ՞ որ Սիրելի Առաջնորդն է հայտարարել՝ կա՞ արդյոք դատավոր, որ ինձ չլսի։ Եվ հանկարծ… Մի՞թե Սիրելի Առաջնորդն ինձ դավաճանել է»։ 

Այո, մեր հասարակությունը չի պատկերացնում, թե ինչ է նշանակում իրավական պետություն, անկախ դատական իշխանություն, որ իրապես իրավական պետության մեջ դատարանը կարող է ինքնուրույն, շեշտում եմ՝ ինքնուրույն որոշում կայացնել բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ։ 

 Չկարծեք, թե ես հիացած եմ Հայաստանի դատական համակարգով և այն համարում եմ անկախ և անաչառ։ Ինքս բազմիցս եմ քննադատել և այժմ էլ եմ այն քննադատում, բայց տվյալ դատական ակտը կարող եմ բացատրել հետևյալ վարկածներով։ 

Առաջին. հնարավոր է, որ սույն որոշումը կայացնելիս, իսկապես դատավորները վերևից որևէ ցուցում չեն ստացել և մտածել են, որ վերջապես կարող են գործել օրենքին համապատասխան։ 

Երկրորդ. չեմ բացառում, որ դատավորների նկատմամբ ճնշում է եղել՝ չկայացնելու նախարարի դեմ որոշում։ Սակայն, հավանաբար, գործն այնքան ակնառու է եղել, որ նույնիսկ ճնշման տակ կայացվել են օրինական որոշումներ։

 Իսկ նախարարի մտավարժանքները, թե որոշումը կայացրել են «նախկին ռեժիմին» ծառայած դատավորները, որևէ քննություն չի բռնում և ընդամենը ցույց է տալիս նրա իր՝ պաշտոնյայի դիրքից հոխորտալը։ 

Ավելին, լինելով պետական այր, անկախ այն բանից, թե դատարանները ում պատվերն են կատարում՝ օրենքի, ներկա կամ նախկին իշխանավորների, պարոն Թորոսյանը պարտավոր է կատարել դատարանի որոշումը՝ օրինակ ծառայելով հանրությանը։ Իսկ ա՞յժմ, ի՞նչ պահանջես ոչ պաշտոնյա քաղաքացիներից։ Կարո՞ղ ենք մենք նույնպես կատարել հանցագործություններ, զրպարտություններ ու վիրավորանքներ հնչեցնել բոլոր նրանց հասցեին, ում չենք համակրում կամ թշնամություն ունենք, օրինակ վերցնելով հեղափոխական իշխանության ներկայացուցչից, «թքած ունենալով» դատարանի վճիռների ու որոշումների վրա։ Թե՞ անձեռնմխելիները միայն հեղափոխական իշխանության ներկայացուցիչներն են և խունվեյբին «Հեղափոխության պահապանները»։ 

Ներկա իշխանությունները շատ են սիրում խոսել Հայաստանի, որպես ժողովրդավարական երկրի մասին։ Կուզենայի նրանց հիշեցնել, որ կայացած ժողովրդավարական ցանկացած երկրում, այդպիսի պահվածքով նախարարը նույն իսկ օրը կհեռացվեր պաշտոնից՝ կամ վարչապետի որոշմամբ, կամ պառլամենտի կողմից անվստահությամբ, կամ հասարակության պահանջով։ 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

 Հ. Գ. Ի դեպ՝ նախկինների մասին։ Կարդալով Արսեն Թորոսյանի կենսագրությունը, պարզվում է՝ նա իր մասնագիտական առաջընթացը կատարել է «նախկին, կոռումպացված» իշխանությունների տարիներին, հենց պետական համակարգում։ Արդյոք նա նույնպե՞ս նախկին չէ, մանավանդ ինչ-որ չեմ հիշում նախկին տարիներին նրա, որպես հանրային գործչի քննադատությունները գործող իշխանությունների, ու մասնավորապես՝ դատական համակարգի վերաբերյալ։ «Առավոտ» օրաթերթ

 

Ավետիք Իշխանյան Արսեն Թորոսյան Դատարան Կարծիք

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին