f

Անկախ

Պատերազմում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների 3200 երեխաներն ամառային հանգիստը կանցկացնեն ճամբարներում


Հայաստանի ամբողջ տարածքից շուրջ 3200 երեխաներ այս տարի ամառային հանգիստը պետության հաշվին կանցկացնեն մանկական ճամբարներում:

Տվյալ նախագիծն այսօր Կառավարության նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, որը հավանություն ստացավ Կառավարության կողմից:  

Վահրամ Դումանյանը հայտնեց, որ այդ նպատակով նախարարությունը հատկացրել է 335.078.400 դրամ, որի մեջ ներառված են ոչ միայն ճամբարների ծախսերն ու անձնակազմի վարձատրությունը, այլև մարզերից երեխաներին ճամբար տեղափոխելու ու հերթափոխի ավարտին տուն վերադարձնելու ճանապարհային ծախսերը։

Նախագծով նախատեսվում է գումարն ուղղել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպմանը: Ճամբարը նախատեսվում է կազմակերպել հետևյալ կազմակերպությունների միջոցով.

  1. «Հասմիկ ճամբար» ՍՊԸ
  2. «Արագած ճամբար» ՍՊԸ
  3. ««Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն» ՍՊԸ
  4. «ԼԱՎԱ աղբյուր» ՍՊԸ
  5. «Լուսաբաց ճամբար» առողջարարական ՍՊԸ
  6. «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ՍՊԸ
  7. «Գուգարք ճամբար» ՍՊԸ:

Դումանյանը նաև հայտնեց, որ ճամբարները նախատեսվում են կազմակերպել 2 հերթափոխով, 20 օր տևողությամբ, յուրաքանչյուր հերթափոխում՝ 1600 երեխա։

Վահրամ Դումանյան ՀՀ ԿԳՄՍ զոհված զինվորներ

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին