f

Անկախ

Նոր թափով կվերսկսվեն Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման և ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման աշխատանքները


Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մշակված նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարի վերաբաշխում, որի շրջանակներում ձեռք կբերվեն համապատասխան մասնագիտացված մեքենա-մեխանիզմներ։

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով ստուգումների արդյունքում կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը գնահատվել էր ոչ արդյունավետ և նախարարությունը նախաձեռնել էր խնդրո առարկա աշխատանքներն իրականացնել անմիջականորեն «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի միջոցով։

Այսպիսով՝

Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներն անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից պատշաճ կերպով իրականացնելու նպատակով, նախատեսվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի 1155՝ «Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում» ծրագրի 11002 «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարից

132,570.0 հազար դրամն ուղղել Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման նպատակով մասնագիտացված մեքենա-մեխանիզմների և հատուկ սարքավորումների ձեռքբերմանը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով), որի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել  հիմնական մասնագիտացված 3 տեխնիկական միջոցներ և 6 շղթայավոր սղոց,

 

25,222.8 հազար դրամը՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման նպատակով տեխնիկական միջոցների շահագործումն ու սպասարկումն իրականացնելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), նշված գումարը նախատեսված է 3 ամսվա ընթացքում աշխատանքների իրականացման համար։

 

Մնացած 50,445.7 հազ.դրամը նախատեսվում է ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ:

Գնումների գործընթացն ավարտելուց հետո նոր թափով կվերսկսվեն Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման և ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման աշխատանքները։

2021 թվականի ընթացքում, ելնելով ժամանակի սղությունից, նշված փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի մաքրել մոտ 50 հա տարածք։

 

Միաժամանակ «EU4Sevan» ծրագրի շրջանակներում արդեն իսկ հաստատվել է մոտ 60000 եվրո գումարի սահմաններում ամբարձիչ մեքենայի ձեռքբերումը: Նախարարության կողմից մշակվել և ԵՄ կողմին է տրամադրվել համապատասխան տեխնիկական առաջադրանքը։

 

Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրում Շրջակա միջավայրի նախարարություն

Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Ավելին
Ավելին