«Հայրենական պատերազմում մեր հաղթանակը եւ ներկայիս գործընթացները ադրբեջանա-թուրքական եղբայրության եւ անխորտակելի միասնության նվաճումներն են: Իսկ նոր աշխարհաքաղաքական իրողության ամենամեծ հաղթանակը Շուշայի հռչակագիրն է: Այս պատմական փաստաթուղթը պաշտոնապես հաստատեց Ադրբեջանի եւ Թուրքիայի եղբայրական, բարեկամական, գործընկերային հարաբերությունները դաշնակցային կարգավիճակում: Այս փաստաթուղթը, որն անվտանգության եւ խաղաղության բարձր երաշխիք է, ռազմավարական նշանակություն ունի ամբողջ Եվրասիայի, այդ թվում՝ Հարավային Կովկասի համար»,- ասել է Ալիեւը՝ Եվրասիական տնտեսական գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում: