Այս ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 7 պացիենտների մոտ։ Դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 122։ Այս մասին լրագրողների հետ ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ նոր դեպքերը կրկին կապված են "արտադրամասի օջախի" հետ, բոլոր պացիենտները մասնագետների տեսադաշտում են եղել։
«Դա իհարկե իրավիճակը ինչ-որ չափով լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, քանի որ սպասում ենք, որ արտադրամասի դեպքերի թիվը մեծանալու է՝ կապված դրա մեծության եւ աշխատանքների կազմակերպման բնույթի հետ», - ասել է նախարարը։