Չի կարելի վատ դաշնակից լինել Հայաստանի համար և միաժամանակ լավ դաշնակից Չինաստանի, Եվրամիության կամ Իրանի համար, համոզված է РЕАЛИСТ գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը:
Բաքվի համար միանգամայն առաջնահերթ ականապատման քարտեզների հանձնման հարցն առայժմ չի հաջողվում վերջնականապես լուծել: Այդ մասին հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսական կողմի դիրքորոշումն այդ կապակցությամբ քաջ հայտնի է, մենք հանդես ենք գալիս շուտափույթ լուծման օգտին առանց որևէ նախապայմանի»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է իր ավանդն ունենալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի, Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ ջղագրգռության հարուցիչների վերացման մեջ:
Реалист գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ-ի դիրքորոշումը.
«Մարիա Վլադիմիրովնա, կարծում եմ, որ Դուք ձեր տեղում չեք աշխատում և շատ ավելիին եք արժանի: Մինիսուլթանության դիվանագիտական գերատեսչությունում Իլհամ Ալիևի կլանի շահերի համար այսպիսի սկզբունքային պայքարողների կարիք կա:
Օրինակելի է հետևել, թե ինչպես են ԵՄ-ն և ԱՄՆ-ն անընդհատ պահանջում Բաքվից անվերապահորեն ազատել հայ գերիներին, իսկ Կրեմլը և Սմոլենսկի հրապարակն անթաքույց հարվածում են միևնույն դարպասին մինիսուլթանության շահերի համար: Ողջ աշխարհն է տեսնում դա, էլ չասենք հայերի մասին:
Ո՞ւր եք շտապում: Այն իրավիճակում, երբ դաշնակցի շահերը թափում եք, որպեսզի հաճոյանաք թուրքերին, Ձեզ արդեն ոչ ոք չի հավատում և չի հավատա. ո՛չ Արևմուտքում, ո՛չ առավել ևս Արևելքում»:
Աղբյուրը՝ ИА РЕАЛИСТ