Ֆրանսիայում հիվանդների թեստերը ցույց են տվել, որ դելտա շտամը գերակշռող է դարձել Ֆրանսիայի բոլոր շրջաններում: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի առողջապահության նախարարության ենթակայության գործակալությանը:
Հայտարարության մեջ նշված է, որ «դեպքերի կեսից ավելիի դեպքում դելտա շտամ է կասկածվում:
«Երկրում իրավիճակը վատթարանում է համաճարակաբանական ցուցանիշների 11 շաբաթա բարելավումից հետո», - նշված է զեկույցում։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ կորոնավիրուսային համաճարակն ավելացրել է աշխարհում անհավասարությունը: