f

Անկախ

Ղարաբաղը հայաստանյան ընտրազանգվածի համար գլխավոր գործոն չէ


«Ամերիկայի ձայն». Կովկասյան հրատարակության «Նոր պատերազմ և խաղաղություն» խորագրով ամենամսյա քննարկումների հարթակում կրկին հայ և ադրբեջանցի փորձագետներ են: Այս անգամ նրանք փորձում են պատկերացնել Հայաստանյան ընտրություններից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան:
Մինչ ապագային անցնելը՝ մի քանի դիտարկում ոչ վաղ անցյալից: Հունիսի ընտրությունները, ղարաբաղա-ադրբեջանական 44-օրյա պատերազմի, նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետևանք էին: Հայաստանի քաղաքական կյանքը խորը ճգնաժամ էր ապրում ասում է Կովկասյան հրատարակության հիմնադիր Ֆիլիպ Գամաղելյանը: «Այդ ճգնաժամը հանգեցրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որը սկզբում բավականին մրցակցային էր թվում, գրեթե բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ արդյունքները բավականին մոտ էին լինելու՝ երկու հիմնական ուժերի Փաշինյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքների միջեւ», -ասում է Ֆիլիպ Գամաղելյանը:
Երկրորդ փուլի մասին կանխատեսումներն էին միս ու արյուն առել, բայց ամեն ինչ ավարտվեց Փաշինյանի հաղթանակով, ընդդիմության պարտությամբ: Ինչո՞ւ այդպես եղավ՝ այս հարցը շատ է քննարկվել, այս հարթակում փորձում են գտնել ընտրությունների և հակամարտության միջև կապը:
«Կարծում եմ, որ այս ամենից երևում է, Ղարաբաղը հայաստանյան ընտրազանգվածի համար գլխավոր գործոն չէ: Դա մի բան է, որի շուրջ պետք է մտածել:Այլ կերպ չես կարող մեկնաբանել այն, որ նվաստացուցիչ պարտությունից հետո կառավարության, երկրի ղեկավարը ոչ միայն մնում է իշխանության, հրաժարական չի տալիս, այլև վերադառնում է համարյա նախորդ մանդատով: Այսինքն` Փաշինյանի կառավարությունը ունի խորհրդարանի վաթսունվեց տոկոսը»,- հայաստանյան ընտրություններին առաջինը հայ փորձագետ` Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, քաղաքագետ Ասպետ Քոչիկյանն է անդրադառնում: Հայաստանյան ընտրություններին Ադրբեջանում էլ են հետևել չի հերքում ադրբեջանցի փորձագետ Զաուր Շիրիեւը: «Որոշ մարդիկ Բաքվում այս ընտրություններն ընկալում էին որպես խաղաղության կամ պատերազմի հանրաքվե: Բաքվում այսպիսի ընկալում էր Փաշինյանի հաղթանակը խաղաղության հաղթանակ էր, հին ռեժիմինը`պատերազմի»: Ընտրություններում հաղթել է խաղաղության թիմը, սակայն ըստ ադրբեջանցի փորձագետի Հայաստանը որևէ կերպ չի կարող երկխոսել Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցում: Հայ -ադրբեջանական երկխոսությունը հայ- ադրբեջանական սահմանին է ավարտվում: «Այս պահին Փաշինյանը համարվում է խաղաղության ուժ, բայց համեմատած Սերժ Սարգսյանի կամ Քոչարյանի: Բայց խաղաղության ուժ լինելը չի նշանակում, որ Հայաստանի կառավարությունը կընդունի Ադրբեջանի ցանկացած առաջարկը: Բայց մի բան պետք է հստակ ասել Բաքվի համար տարբերություն կա պետական հարաբերությունների և հակամարտության միջև: Հայաստանի հարցում, սահմանային հարցերում Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներում Հայաստանը մաս կարող է լինել, Ղարաբաղյան հակամարտության ոչ»,- ադրբեջանցի փորձագետի համոզմունքն է: «Պատերազմից հետո Հայաստանը Ադրբեջանից երկու իրար հակասող մեսիջներ է ստանում»,- ասում է Ֆիլիպ Գամաղելյանը: Առաջինում հակամարտության ավարտն է, հարաբերությունների կարգավորումը, մյուս կողմից մեծ թվով ռազմագերիները, ոտնձգությունները Հայաստանի սահմանին` առանց սահմանազատման՝ ինչ է այդ մասին մտածում ադրբեջանցի փորձագետը: «Դրականի մասին, որ հաղորդակցության բոլոր միջոցները պետք է բացվեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորվեն հարաբերությունները նշանակում է, որ ինչ-որ ժամանակ անց կամ ավելի երկար ժամկետներում ՝ հայերն ու ադրբեջանցիները պետք է սկսեն ճանաչել իրար, հաշտվել մեկը մյուսի գոյության հետ: Չեմ ասում, որ իրար հետ կապրեն, բայց գոնե կհաշտվեն մեկը մյուսի գոյության հետ»,- ասում է Զաուր Շիրիեւը: Իսկ թե ինչու է այսպիսի առաջարկներից հետո Ադրբեջանը շատ հարցերում խոսում է նաև սպառնալիքի լեզվով, ըստ ադրբեջանցի փորձագետի պատճառները պետք է փնտրել Նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերում: «Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ուսումնասիրությունները շատ երկիմաստ են, անորոշ: Երկու կողմերից յուրաքանչյուրն այս համաձայնագիրը տարբեր կերպ է ընկալում: Հատկապես անվտանգային դրույթները կարող եմ ասել թույլն են կամ փոքր-ինչ անորոշ: Պատասխանատվությունը, որը դրված է ռուս խաղաղապահների վրա այս տարածաշրջանում ավելի են, քան ռուս խաղաղապահները կարող են: Եվ այս անվտանգային հարցերը Բաքվի ամենամեծ մտահոգություններն են»: Խաղաղությունը խաթարվել է սահմանին, այն պետք է սկսել հաստատել էլի սահմանից: Ըստ ադրբեջացի փորձագետի սահմանին, հայերն ու ադրբեջանցիները միասին կողք կողքի ապրելով՝ գյուղատնտեսության, ջրի, մանր-մունր հարցեր միասին լուծելով գուցե գտնեն նաև խաղաղության բանալին: «Իմ փորձառությունից մարդիկ, ովքեր որ ավելի մոտ են ապրում հակամարտության գոտուն, ավելի ճիշտ են հասկանում այն, քան նրանք, ովքեր, որ օրինակ ապրում են քաղաքում»,- ադրբեջանցի փորձագետի համոզմունքն է: Կարծիքը կիսում է նաև հայ փորձագետ Ասպետ Քոչիկյանը, բայց մի բայց էլ կա: «Զաուր, ես հասկանում եմ քո ասածը, որ կարող ես վստահություն կառուցել այն խնդրի վրա, որն այնքան էլ բևեռացված չէ՝ ինչպես օրինակ Ղարաբաղի, սահմանի հարցն է: Բայց մյուս կողմից ինչպես կարող եք քննարկել այդ սահմանային հարցերը, եթե չկա վստահություն: Եվ սա է հարցը … գուցե կողմերից մեկը … ես,իհարկե, չեմ ուզում ամեն բան դնել Ադրբեջանի կողմը, բայց գործնականորեն Ադրբեջանն է, որ պետք է անի առաջին քայլը, որովհետև հաղթող կողմն է»: Մյուս կողմից ինչով կարող են օգնել միջազգային դերակատարներն այս խնդրի կարգավորման հարցում: Ըստ ադրբեջանցի փորձագետի հիմա գլխավոր դերակատար է Ռուսաստանը, այլ հարց է արդյոք կողմերն ուզում են Ռուսաստանի բացարձակ մոնոպոլիան… Մինսկի խումբն էլ իր ձևաչափով արդեն ժամանակավրեպ է: «Իմ կարծիքով Մինսկի խումբը պետք է փոխի իր մարտավարությունը, քանի որ այն ինչ ասում է Մինսկի խումբը պատերազմից հետո արդեն ժամանակավրեպ է: Առաջինը պետք է փոխեն իրենց մարտավարության ուղղությունները: Այսինքն` առաջին երկու, երեք տարիներին պետք է կենտրոնանալ իրավիճակի կայունացման վրա, աշխատել մարդկանց կյանքի հետ կապված խնդիրների վրա, ինչ-որ համատեղ ծրագրեր անել ՝ օրինակ ջրի խնդրի հետ կապված և ամենավերջում Նոյեմբերի իննի համաձայնագրում նշված էր ՄԱԿ–ի գործառույթների մասին, բայց մենք չտեսանք նրանց աշխատանքը»,- ասում է Զաուր Շիրիեւը: «Ես մի բան կավելացնեմ` Մինսկի խումբն արդեն արդիական չէ, ես կարծում եմ, որ շահագրգիռ կողմերը Ռուսաստանը, Թուրքիան արդեն ներգրավված են և այսպես ասած ոտքը գետնին են դրել ամուր: Ես կարծում եմ նաև, որ մենք անցնող քսան տարիներին չենք տեսել ռուս խաղաղապահների տարածաշրջանում,ինչպես որ Զաուրն ասած այն է եղել պատճառը որ ոչ Ադրբեջանը, որ Հայաստանը շահագրգիռ չեն եղել, մյուս կողմից էլ, դա իհարկե մեկ ուրիշ մեծ հարց կբացի, բայց կարծում եմ, որ Ադրբեջանն էլ չի ուզում այդքան ուժեղ թուրքական ներկայություն իր երկրում»,-հայ փորձագետի կարծիքն է:
 

հայ-ադրբեջանական հակամարտություն արցախյան պատերազմ

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Ավելին
Ավելին