Դեռեւս հստակ չէ՝ կտեղափոխվի՞ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստան, թե՝ ոչ: «Հայկական ժամանակը» տեղեկացավ, որ Գասպարյանի հարազատները սպասում են, թե ինչ որոշում կկայացնի ՀՀ Կառավարությունը վարպետի աճյունի ամփոփման վայրի վերաբերյալ, ըստ այդմ կառաջնորդվեն այդ որոշմամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ ԿԳՄՍՆ փոխնախարար Արա Խզմալյանը վերոնշյալ հարցի վերաբերյալ ամենօրյա կապի մեջ է կրտեսեր Ջիվան Գասպարյանի հետ: Կառավարական հանձնաժողով է ձեւավորվելու եւ կայացված որոշումը կհրապարակվի:
Հիշեցնենք՝ Ջիվան Գասպարյանը մահացել է հուլիսի 6-ին: Վարպետը 93 տարեկան էր: Ջիվան Գասպարյանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է, Հայաստանի եւ Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ: