Եվրամիության արտաքին գործերի նախարարները կքննարկեն Աֆղանստանի շուրջը միության գործողություններն այնտեղից օտարերկրյա զորակազմերի դուրսբերումից հետո: Այդ մասին հուլիսի 12-ին հայտարարել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում արտգործնախարարությունների ղեկավարներ մակարդակով ԵՄ-ի խորհրդի նիստին ժամանելուց հետո:
«Մենք կքննարկենք այն գործողությունները, որոնք ԵՄ-ն պետք Է ձեռնարկի Աֆղանստանից արեւմտյան զորքերի դուրսբերումն ավարտվելուց հետո»,- հայտնել Է նա՝ չճշտելով մանրամասները: Նրա խոսքով՝ Բրյուսելի նախարարական հանդիպմանը նաեւ կքննարկվի իրադրությունը Մերձավոր Արեւելքում, Լիբանանում եւ Եթովպիայում: