РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գիտնականները նշում են, որ շնչառական խնդիրների հետ մեկտեղ կորոնավիրուսը հաճախ վնասում է մարսողությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Հետազոտության արդյունքները հրապարակվում են գիտական ամսագրերում, մասնավորապես, The American Journal of Gastroenterology and Clinical Gastroenterology and Hepatology ամսագրերում:
Կորոնավիրուսով վարակվածները հաճախ դժգոհում են փորլուծությունից կամ ախորժակի պակասից: Երբեմն ունենում են սրտխառնոց, փսխում և որովայնի ցավ:
Մասնագետները ենթադրում են, որ շնչառական ախտանշանները, որոնք հայտնվել են առաջին ալիքի ընթացքում առավել ծանր հիվանդների մոտ, հաշվի են առնվել որպես հիմնական, բայց իրականում կան այլ դրսևորումներ ևս:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-2019 կորոնավիրուսն է դարձել։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: