ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորել է քաղաքացիներին գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել նրանց սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է տարածել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
«Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին:
Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` Պարացետամոլ, Իբուպրոֆեն և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով»,-ասվում է հաղորդագրությունում: