Հյուսիսային Մակեդոնիան մոտակա ժամանակներս կանդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Գրում է Gazeta.ru-ն։
Ստոլտենբերգը հայտնել է, որ դաշինքի անդամ բոլոր երկրները վավերացրել են անդամակցելու արարողակարգը:
Հյուսիսային Մակեդոնիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ երեսուներորդ երկիրը: