f

Անկախ

Ապագա կա, ԱԳՆ չկա


Ապագա կա, ԱԳՆ չկա

Այսօր հայտնի դարձավ, որ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և մեկ այլ որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ:

Արդեն գրեթե երկու ամիս է Հայաստանի Հանրապետությունը չունի արտգործնախարար: Հիշեցնենք, որ  ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարական էր տվել մայիսի 27-ին։ Նա արտգործնախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Զոհրաբ Մնացականյանին։

Նախարարի հետ գրեթե միաժամանակ աշխատանքից ազատվելու դիմումներ էին գրել ԱԳ 3 փոխնախարարները։

Այլևս ժամանակավրեպ է անգամ անդրադառնալ Զոհրաբ Մնացականյանի կամ Արա Այվազյանի հրաժարականի տեքստին: Դրանք ուղղակի ազդակներ էին ժողովրդին, որոնք, դժբախտաբար, հունիսի 20-ին կայացած ընտրությունների ժամանակ անտեսվեցին: Ազգային անտանգությունը և արժանապատվությունը ստորադասվեց նյութական “ան”բարեկեցությանը:

Մինչև այսօր մամուլում լուրեր էին պտտվում, որ Արմեն Գրիգորյանն է ստանձնելու նախարարի պաշտոնը, քանի որ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվել են նշանակվել այդ պաշտոնին: Դա հավանաբար կապված է Պուտինի նշած ծանր որոշումների հետ, որոնց տակ բարոյականության նշույլ ունեցող ցանկացած ոք կհրաժարվի դնել իր ստորագրությունը:

 

Դա, իհարկե, վերաբերելի չէ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին, որը քանիցս աչքի է ընկել հակապետական, ապազգային կեցվածքով և հայտարարություններով: Բավական է հիշել միայն Արցախյան երկրորդ պատերազմում թուրքերի ոճրագործություններից հետո Թուրքիայի հետ մոտեցումները շտկելու նրա հայտարարությունը: Ի դեպ, նախկին ԱԽՔ-ը, ծնունդով լինելով Արցախի Մարտունու շրջանի Մարտունի քաղաքից, կարծես այնքան էլ վատ չզգաց, երբ իր հայրենի հողը նվիրեցին թուրքին: Այդ հողի հանդեպ սերը միայն PR էր, հարսանիքիը Շուշիում կազմակերպելը` Նոր Հայաստանում շատ տարածված պոպուլիզմի հերթական դրսևորում:

Արմեն Գրիգորյանի նշանակումը ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում բավական հարցեր է առաջացնում:

Նրա կենսագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դիվանագիտության հետ նա առանձնակի կապ չունի: Հավանաբար այն պարզագույն փաստը, որ Գրիգորյանն ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, նոր Հայաստանում ինքնին բավարար է, նման կարևորագույն և պատասխանատու պաշտոն զբաղեցնելու համար:

Հայ դիվանագիտության ամենաակնառու դեմքերից մեկը` Արման Նավասարդյանը, իր “ԻՆՉՈ՞Ւ ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏ” հոդվածում գրել է.

Հարկ է շեշտել, որ դիվանագիտությունը պետական, վերին աստիճանի պատասխանատու ծառայություն է: Հետո` իրագործել երկրի արտաքին քաղաքականությունը, պաշտպանել հայրենիքի շահերը կարող են միայն ու միայն բազմակողմանի զարգացում, բարձր կուլտուրա, լայն մտահորիզոն, անալիտիկ մտածողություն ունեցող, ուժեղ բարոյակամային հատկություններով օժտված մարդիկ, որոնք ստացել են համակողմանի, համակարգված խորը կրթություն: Նման առաքելության համար անհրաժեշտ է սովորել շատ երկար եւ տքնաջան, սովորել ամբողջ կյանքի ընթացքում:

Հոդվածի երկրորդ մասում, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը գրում է ԵՊՀ Միջազգային հարաբերություններում դիվանագետներ պատրաստելու մասին, ընդգծելով.

Կարո՞ղ է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտը զբաղեցնել դիվանագիտական ամենացածր աստիճանը տանը կամ դրսում: Հավանաբար, չի կարող… 

Պարոն Նավասարդյանը, իր վատագույն սցենարներում անգամ չէր կարող պատկերացնել, որ կարող է, ընդ որում ոչ թե ամենացածր, այլ ամենաբարձր:

Համեմատության համար նշենք, որ նախորդ նախարարների մասնագիտական պատրաստվածությունը կասկածի տեղիք չէր տալիս: Մասնավորապես Էդվարդ Նալբանդյանը, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն ավարտելուց հետո միանգամից անցել դիվանագիտական գործունեության, եղել է ՀՀ դեսպան աշխարհի տարբեր երկրներում, նախքան ԱԳՆ ղեկավար նշանակվելը ոլորտում աշխատել է ավելի քան 30 տարի:

Նույնը կարելի է ասել նաև Զոհրաբ Մնացականյանի և Արա Այվազյանի մասին, որոնք դիվանագիտական գործունեությամբ են զբաղվում Հայաստանի Հանրապետության հռչակումից ի վեր:

Դեռևս հայտնի չէ, թե ում է վստահվելու ԱԳՆ ղեկավարի պատասխանատու պաշտոնը: Այդուհանդերձ պետք է հաշվի առնել մի շատ կարևոր փաստ. աշխարհում, և մասնավորապես Մեծ մերձավոր արևելքում սկսել են ուժերի վերադասավորումներ, և անհրաժեշտ է դրսևորել գերճկունություն և հեռատեսություն, դիվանագիտական ռեսուրսների գերլարումով աշխատել, որպեսզի առանց կորուստների դուրս գալ այս իրավիճակից:

Թեև տպավորություն է ստեղծվում, որ հենց կորուստների է միտված գործող իշխանության վարած արտաքին և ներքին քաղաքականությունը:

 

 

ՀՀ ԱԳՆ Արմեն Գրիգորյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին