f

Անկախ

Պատկերացրեք Փաշինյանի հոգեվիճակը, դեմքի արտահայտությունն ու ձայնի ելևեջները, եթե նախկին իշխանության որևէ համակիր կոչ աներ իրեն օգնել Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին


<Ինչու՞ չեք օգնում, մենակ քննադատում եք> . . .

Սա ամենահաճախ տրվող արձագանքն է ընդդիմության կողմից իշխանության հասցեին հնչող քննադատություններին։ Մեր քաղաքացիները բավական մակերեսային և հուզական պատկերացում ունեն քաղաքականության և քաղաքական համակարգի մասին։

Իշխանության և ընդդիմության դերերը քաղաքական համակարգում կոնկրետ սահմանված են. իշխանությունն աշխատում է իրականացնել իր նախընտրական ծրագիրը, իսկ ընդդիմությունը գտնում է թերությունները, սխալները, բացթողումները և քննադատում իշխանությանը։

Այլ կերպ չի լինում, քանի որ ընդդիմությունը գործ անելու, մասնավորապես իշխանությանն օգնելու ոչ մի իրավասություն և գործիքակազմ չունի, եթե իհարկե չհաշվենք իշխանությանը խորհուրդներ և առաջարկություններ ներկայացնելը։

Մեր իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ եղել է ընդդիմություն, (իսկ եթե անկեղծ, ապա նա իր ամբողջ կյանքում մնալու է ընդդիմություն), սակայն ոչ ոք չի կարող հիշել գեթ մեկ դեպք, երբ նա ցանկություն հայտնած լիներ օգնել իշխանությանը։ Չի եղել այդպիսի դեպք, նույնիսկ ավելին, նա իր կյանքում երբևէ որևէ խնդրի լուծում չի առաջարկել, քանի որ պատկերացում չի ունեցել, և մինչև հիմա չունի, խնդիրների ծավալի, խորության, պատճառների և դրանց լուծումների մասին։

Կամ պատկերացրեք Փաշինյանի հոգեվիճակը, դեմքի արտահայտությունն ու ձայնի ելևեջները, եթե նախկին իշխանության որևէ համակիր կոչ աներ իրեն օգնել Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին։

Սիրելի քաղաքացիներ, հաշտվեք այն իրողության հետ, որ Փաշինյանին պետք է քննադատեն, ուզեք դուք դա, թե չուզեք, հաճելի լինի դա ձեզ, թե ոչ։ Նա ոչ մի բանով առավել չէ ոչ նախկին և ոչ էլ ապագա որևէ իշխանությունից։

Դուք էլ փորձեք հասկանալ, թե ինչում և ինչի համար են քննադատում Նիկոլ Փաշինյանին և արեք համապատասխան հետևություններ՝ անկախ նրանից, թե ով է այդ քննադատողը։

Առողջություն բոլորիս։

Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Ավելին
Ավելին