f

Անկախ

Աֆղանստանը՝ «բզեզի հերթական բույն» Արևմուտք-Արևելք պայքարում


ԱՄՆ զորքերը գրեթե ամբողջությամբ  (95 տոկոսով )դուրս  են բերվել Աֆղանստանից։ 20-ամյա ներկայությունից հետո վերջին ամերիկյան զինվորն Աֆղանստանից կհեռանա օգոստոսի 31-ին։ Ամերիկյան զորքի հեռանալուն զուգահեռ այդ երկրում ակտիվացել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը, որի դեմ պայքարի համար էլ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ամերիկյան զորքերը Աֆղանստան էին ներխուժել։ Ըստ ահաբեկիչների՝ իրենց հսկողության տակ է Աֆղանստանի տարածքի 80-85 տոկոսը, այդ թվում և մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Կանդագարը։

Ինչևէ, ահաբեկիչների դիրքերն օրեցօր ամրապնդվում են, Աֆղանստանի հարևան երկրները զինուժ են կուտակում այդ երկրի հետ սահմանին՝ անվտանգային նպատակներից ելնելով, իսկ Աֆղանստանը լքող փախստականների թվում կան հազարավոր զինվորականներ։

Աֆղանստանը՝ հումանիտար ճգնաժամի եզրին

ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բաբար Բալլոհը հայտարարել է, որ Աֆղանստանում իրավիճակը սրնթաց հումանիտար ճգնաժամին է մոտենում։

«2021 թվականի հունվարից ի վեր 270 հազար աֆղանցի դարձել է նոր տեղահանված, հիմնականում անապահովության և բռնության պատճառով՝ ներքին տեղահանվածների ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 3,5 միլիոնի: Այն ընտանիքները, որոնք վերջին շաբաթներին ստիպված են եղել լքել իրենց տները, որպես իրենց փախուստի հիմնական պատճառ նշում են անվտանգության վատթարացող իրավիճակը», - ասել է նա:

Բալլոհը մտավախություն է հայտնել, որ իրավիճակի սրմանը և բռնությունների աճին  զուգահեռ կավելանա և ներքին տեղահանվածների և հարևան երկրներում ապաստանած փախստականների թիվը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2021-ի առաջին կիսամյակում քաղաքացաիական բնակչության շրջանում զոհերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  ավելացել են 29 տոկոսով։

Կենտրոնական Ասիան՝ դիմակայության նոր օջախ

Հայտնի է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո թուրքական զինուժը կմնա Աֆղանստանում՝ ստանձնելով անվտանգության երաշխավորի դերը։ Այս երկիրը, ստանալով ֆինանսական ու քաղաքական աջակցություն ՆԱՏՕ-ից, կապահովի Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը։

Արդյո՞ք սա Թուրքիայի հերթական հաջողությունն է իր հավակնոտ պանթուրքիստական ծրագրի իրագործման ճանապարհին։ Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի կարծիքով՝ ոչ։ Նրա խոսքով՝ Թուրքիան չունի այնքան տնտեսական հզորություն, որ կարողանա իր թևի տակ առնել բոլոր թուրքալեզու երկրները։ Սակայն Թուրքիայի ներկայությունն Աֆղանստանում այս պարագայում բխում է Թուրքիայի ազգային-պետական շահերից։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։  Քանի որ ՆԱՏՕ-ն ունի իր շահերը  աշխարհի բոլոր կետերում, իսկ Թուրքիան  ռազմական հզորությամբ ՆԱՏՕ-ում 2-րդ երկիրն է,  բնական է, որ պետք է ակտիվություն ունենա, նամանավանդ լարված տարածաշրջաններում։ Աֆղանստանը ևս բացառություն չէ։  Աֆղանստանում նրանք  պաշտպանելու են ՆԱՏՕ-ի  և  Թուրքիայի ազգային անվտանգությունից բխող շահերը»,- ասում է նա՝ հավելելով, որ ամերիկյան զինուժի դուրսբերումը չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն հեռանալու է Աֆղանստանից կամ այլևս հետաքրքրություն չունի այդ տարածաշրջանում։

Թուրքագետը նշում է՝ չհաշված ԱՄՆ-ի հետ մի շարք հարցերում տարաձայնությունները, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի շահերը մնացած բոլոր դեպքերում համընկնում են։

Թուրքագետի խոսքով՝ Արևմուտք՝ ի դեմս ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Արևելք՝ ի դեմս Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի, հակադրությունն այսուհետ նոր թեժ կետ ունի՝ Աֆղանստանը։ Թեժ կետեր են նաև Մերձավոր Արևելքը՝ Սիրիան, Իրաքը, Լիբիան, Ուկրաինան, Հարավային Կովկասը։

Թուրքագետը նշում է՝ բնական է, որ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը մտահոգում է Ռուսաստանին։ «Ինչքան լարված լինեն ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները, այդքան այդ լարվածության կետերում կտեսնենք Թուրքիայի գործուն աջակցությունն ի պաշտպանություն ՆԱՏՕ-ի շահերի»,- ասում է նա։

Անդրադառնալով թալիբների հնչեցրած հայտարարություններին, որով դատապարտում են Թուրքիայի՝ Աֆղանստանում մնալը և դրան զուգահեռ հայտարարություններն այն մասին, որ նախատեսում են համագործակցել Թուրքիայի հետ Աֆղանստանում իշխանության գալուց հետո, Խուդավերդյանը նշում է, որ այդպիսով փորձում են «սեպ խրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, ինչը, սակայն, հնարավոր չէ այս պարագայում»։

« Աֆղանստանի ներկայիս կառավարության հետ ինչ կլինի, ցույց կտա ժամանակը, բայց չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն կհամակերպվի այն մտքի հետ, որ թալիբները գան իշխանության»,- ասում է նա։

Նման տեսակետ են հայտնում նաև ռուսաստանյան փորձագետները՝ կանխատեսելով, որ ամեն ինչ կարվի, որպեսզի ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո գոնե մի քանի ամիս էլ կարողանա գոյատևել գործող իշխանությունն Աֆղանստանում, որպեսզի չստացվի, որ 20-ամյա առաքելությունը ձախողվել է։

Թալիբները՝ բանակցային կողմ

Մասնագետները նշում են, որ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների համար առաջնայինը կայունությունն է տարածաշրջանում, իսկ թե ով կապահովի այդ կայունությունը, այս պարագայում երկրորդական է։

Ստեղծված իրավիճակում կայությունն առանց թալիբների հնարավոր չէ։ Այսպես՝  Իրանի ջանքերով բանակցություններ են տեղի ունեցել թալիբների և Աֆղանստանի գործող իշխանությունների միջև։ Միջնորդական ջանքերով Իրանը ոչ միայն ամրապնդում է իր դիրքը մահմեդական աշխարհի առաջնորդի համար պայքարում, այլ նաև փորձում է ընդլայնել իր ազդեցությունն  Աֆղանստանում, որը ազդեցության նոր գոտի է այս երկրի համար և որտեղ հաջողությունը կարևոր է Իրանի անվտանգային շահերի տեսանկյունից։

Օրերս թալիբների հետ բանակցություններ են տեղի ունեցել նաև Մոսկվայում։ Նրանց ընդունել է ՌԴ նախագահի Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։ Հանդիպման ընթացքում թալիբները վստահեցրել են, որ մտադիր չեն խախտել Կենտրոնական Ասիայի երկրների տարածքային ամբողջականությունը և ամեն ինչ կանեն, որպեսզի հակամարտությունը Աֆղանստանի սահմաններից դուրս չտարածվի։ Ավելին, Քաբուլովը հայտարարել է, որ թալիբները Աֆղանստանի տարածքում կպայքարեն «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ, իսկ այդ խմբավորումը մի քանի հազար զինյալ ունի Աֆղանստանում։

Չնայած թալիբների հավաստիացումներին, Ռուսաստանը նաև պատրաստակամություն է հայտնել ՀԱՊԿ շրջանակներում աջակցություն ցուցաբերել Տաջիկստանին։ Հուլիսի 7-ին էլ Տաջիկստանի իշխանությունները պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ-ին՝ խնդրելով աջակցել իրենց սահմանների անվտանգությունն ապահովելու հարցում։

Կներգրավվի՞ արդյոք Ռուսաստանը Աֆղանստանում ահաբեկիչների դեմ պայքարին

Ռուսական փորձագիտական շրջանակների և մամուլի հրապարակումներն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ այստեղ լուրջ մտահոգություն ունեն Կենտրոնական Ասիայում ծավալվող իրադարձությունների առումով։ Աֆղանստանում իրավիճակի ապակայունացումը նախ և առաջ նշանակում է փախստականների հոսք դեպի հարևան երկրներ, որոնք ԵԱՏՄ անդամ են, այնտեղից էլ փախստականները, այդ թվում և ծպտված ահաբեկիչները հեշտությամբ կարող են Ռուսաստան անցնել։

Մտահոգիչ են համարում նաև Ռուսաստանի սահմաններին մոտ հերթական անկայուն գոտի ունենալը։ Ստացվում է, որ Ռուսաստանի սահմանների երկայնքով՝ սկսած Ուկրաինայից մինչև Կենտրոնական Ասիա Արևմուտքի համառ ջանքերով լարվածության օջախներ են ստեղծվել։ Արդյունքում Ռուսաստանը միշտ և բոլոր կետերում գուցե չկարողանա բավարար չափով իր շահերը պաշտպանել, այսինքն այս պարագայում գործ ունենք առկա ռեսուրսների ջլատման մեթոդաբանության հետ։

Այդուհանդերձ, ռուսական փորձագիտական շրջանակները դեմ են արտահայտվում Աֆղանստանում ռուսական ռազմական ներկայությանը՝ այդ հեռանկարը համարելով ծուղակ։ Նրանք հիշեցնում են Աֆղանստանում ԽՍՀՄ ձախողման մասին՝ հավելելով, որ պատմությունը կարող է կրկնվել։

Ռուսական իշխանություններն էլ առայժմ մտադիր չեն ուղիղ ներկայություն ունենալ Աֆղանստանում։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները պաշտոնական Քաբուլի հետ Աֆղանստան զորք մտցնելու վերաբերյալ որևէ բանակցություն չեն վարում։  Աֆղանական կողմն էլ իր հերթին հերքել է լուրերը, թե Ռուսաստանի հետ բանակցում են զինամթերք ձեռք բերելու ուղղությամբ։

Այդուհանդերձ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ օգտվելով անկայուն իրավիճակից՝ Իսլամական պետության զինյալները հաստատվում են ՌԴ դաշնակիցների հետ սահմանային գոտիներում։ Եվ Ռուսաստանը վտանգի պարագայում իր դաշնակիցներին մենակ չի թողնի, այլ կդիտարկի ՀԱՊԿ շրջանակներում ռազմական աջակցության տրամադրումը։

 

Ռուսաստան ԱՄՆ Կենտրոնական Ասիա Աֆղանստան ՆԱՏՕ խմբագրի ընտրանի ահաբեկիչներ ՀԱՊԿ Տաջիկստան

Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ
Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի հանդեպ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը.Շվեդիայի պատգամավոր
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան
Այսօր առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք․ ուղիղ
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Ավելին
Ավելին