f

Անկախ

ՀՀ-ում վարակի տարածման տեմպերն ավելի բարձր են, քան Վրաստանում կամ Ադբեջանում


Այսօր առավոտյան հայտարարվեց ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների նոր թիվ՝ 115։ Սա պաշտոնական թիվ է։ Ինչքանով է այն ճիշտ՝ գիտեն դրա հրապարակողները։ Եվ այսպես, ՀՀ-ում վարակի տարածման տեմպերն ավելի բարձր են, քան Վրաստանում կամ Ադբեջանում։ Ի՞նչու։ Այդ ի՞նչպես պատահեց, որ Վրաստանը, որտեղ զբոսաշրջությունն ավելի մեծ տեղ ունի քան մեր մոտ, անգամներ ավելի քիչ է վարակվել։ ՆՓ-ն պնդում է. դե կորոնավիրուս ամեն տեղ կա մեզ մոտ էլ կա։ Ոչ եղբայր, խորամանկում ես, մեզ մոտ շատ կա հարևանի համեմատ և դրա համար հատուկ պատճառներ կան։ Ո՞րոնք են։
1. Հանրաքվեն։ Ես չեմ քննարկում այդ հանրաքվեն որքանով է օրինական կամ ապօրինի։ Բայց երբ Նախագահ ԱՍ-ն փետրվարի 9-ին ստորագրում էր ՆՓ-ի նախաձեռնած ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու ԱԺ օրենքը նա պետք է այնքան պրոֆեսիոնալ լիներ, որ ասեր եղբայր աշխարհի շուրջ 6 տասնյակ երկրներում կորոնավիրուսով 39800հիվանդ կա, ի՞նչ մի հանրահավաքի ժամանակ է։ Բայց այս կոմֆորմիստ անսկզբունքայինի համար պետության հաշվին հանգիստ կյանք վայելելը վեր է ամեն բանից։ Եվ նա ստորագրում է, օրենքը՝ խստորեն խախտելով պետության գլխի իր սահմանադրական պարտականությունները։ Ապա սկսվում է քարոզարշավը։ Երբ մարտի 7-ին ՆՓ-ն Գյուլագարակում քարոզարշավ էր անում, նա գիտեր որ աշխարհի արդեն 110 երկրներում կա 106.2 հազ հիվանդ, մեկն էլ Հայաստանում է։ Իշխանությունը բացարձակեցնելու մոլուցքով տառապող այս մարդը շարունակում է միտինգներ անել. զուգահեռաբար մեզ հրամցնելով "թու թու թու", "կորոնավիրուսն ում շունն է" անտեղի արտահայտությունները։ Շուտով ինքն է խոստովանում, որ Մեղրու ճանապարհին շփվել է կորոնավիրումսով հիվանդ մեկի հետ։ Այդ մեկին ցույց են տալիս նրա հետ բեմահարթակին կանգնած։ ՆՓ-ն ստոպ չի տալիս, շարունակում է հավաքները՝ կորոնավիրուս տարածելով։ Եվ միայն ամսի 12-13-ին է նկատում, որ Այս կետով վարակ է տարածում, ինքնամեկուսանում է Սևանում։ Այսպիսով, ԱՍ-ն և ՆՓ-ն քրեական պատասխանատվություն են կրում ՀՀ-ում վարակի տարածման դեմ պայքար չտանելու և մի բան էլ դրան նպաստելու համար։ Եթե կա այս երկրում արդար իրավական համակարգ, ապա այն անմիջապես պետք է իրավական հետապնդման ձեռնամուխ լինի։
2 Քաղավիացիան և ՏՌ-ն։ Ճակատագրական նշանակություն ունեցավ ՏՌ-ի (հիմա նա երկրից փախել է՝ ծննդաբերության պատրվակով) Ռյան Էյրի ժամանումը Հայաստան։ Ես մի կողմ եմ դնում այդ մութ և ոչ թափանցիկ գործարքը (մի օր սրանով ևս քրեական հետապնդում է իրականացվելու)։ Գործարքի իմաստը սա էր. ՀՀ-ն Եվրոպա մեկնելու, իսկ ոմանց համար արտագաղթելու էժան տարբերակ էր ստեղծել։ Լավ, երբ որ այս չվերթները բացվում էին, կորոնավիրուսի մասով միայն ահազանգներ կային Չինաստանից։ Բայց հե՞տո։ Փետրվարի կեսերին այլևս պարզ էր, որ հենց Իտալիան է Չինաստանից հետո ամենավտանգավոր օջախն աշխարհում ու հենց Միլան քաղաքը։ Ոչ ՏՌ-ն և ոչ էլ ՆՓ-ն մատ մատներին չեն խփում չվերթները փակելու։ Մարտի 10-ի կողմերը Իտալիայից ժամանած մի խեղճ Էջմիածնեցի կին են գտնում ու սկսում քարկոծել. թե ի՞նչու ես տղայիդ նշանդրեքին մասնակցել։ Բա ի՞նչ աներ։ Քարկոծող եք ՆՓ-ին և ՏՌ-ին քարկոծեք։ Այդ կինն ի՞նչ մեղք ունի։
3 Արտադրամասը։ Այս արտադրամասի անունն այսպես էլ մնաց՝ "հայտնի արտադրամաս"։ ՆՓ-ն այնքան նուրբ է, որ ասում է. "«Արտադրամասը գաղտնիք չէ, ուղղակի զուտ կոռեկտությանաս առումով, ինչպես մենք հիվանդացած մարդկանց անունները չենք նշում, զուտ էթիկայի առումով, այնպես էլ ընկերության անունը չենք նշում, բայց կարող եմ ասել, որ արտադրաամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում եւ Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է" (տես նրա հարցազրույցը Շանթ հեռուստաընկերությանը մարտի 18-ին)։ Ի՞նչպիսի նրբանկատություն։ Հետո էլ ասում եք ՆՓ-ն կոպիտ է։ Չի կարող արտադրամասի անունը տալ, տիրոջը տեղը չի բերում։ Իսկ սա այն նույն հայտնի օլիգարխն է, որին ՆՓ-ն իր կյանքի նախավարչապետական հատվածում քլնգում էր, իսկ հետվարչապետական հատվածում ախպերացել է։ Նույնիսկ արտոնություններ է տվել արտադրական գործունեություն ծավալելու համար։ Նիկոլ շատ մի ատիր, սիրել կա։ Եվ ապա այս պարոնը, շահույթի մոլուցքով տառապող, Իտալիայում կորոնավիրուսի ծաղկման օրերին ինստրուկտոր է ընդունում։ ՆՓ-նճիշտ չի ասում երբ ասում է, որ նա իբր թե առողջապահության նախարարաության հսկողության տակ էր։ Սրիկան ջերմությունն իջեցնող հաբեր էր ընդունում։ Այդ ի՞նչ հսկող էր, որ հազը չէր նկատում։ Կամ հսկող չկար կամ էլ ֆուֆլո էր։ Այդպես խոսելով ՆՓ-ն պարզապես իր եղբայր օլիգարխին է պատսպարում։ Խնդիրը շատ պարզ է. ևս մեկ քրեական հետապնդում էլ այս գործարանատիրոջ նկատմամբ պետք է իրականացվի։ Կարծում եմ, իրավապահ մարմիններն ի վիճակի կլինեն սահմանել այս գործարանատիրոջ-օլիգարխի անուն ազգանունը։
Շարունակելի

նոր կորոնավիրուս Հրանտ Բագրատյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան հանրաքվե

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին