f

Անկախ

Գերմանիայի արևելքում ջրհեղեղների պատճառով զոհերի թիվը հասել է 20-ի, տասնյակ մարդիկ անհետ կորած են


Գերմանիայի արևելքում ջրհեղեղների պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ անհետ կորել է։ BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ոստիկանությունից։ Ջրհեղեղից ամենաշատը տուժել են Ռեյնլանդ-Պֆալցինա և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգները, որտեղ հեղեղվել են շենքերն ու մեքենաները: 

Երկու մարդ զոհվել է նաև հարևան Բելգիայում, Նիդերլանդները նույնպես մեծ վնասներ է կրել: Արևմտյան Եվրոպայում ռեկորդային քանակով տեղումներ են գրանցվել, ինչի պատճառով գետերի մեծ մասը դուրս է եկել հունից։

Երկրի կանցլեր Անգելա Մերկելը, որն ԱՄՆ-ում է՝ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու համար, ասել է, որ «ցնցված է աղետից»: Ռեյնլանդ-Պֆալցիայի նահանգի ղեկավար Մալու Դրեյերը նույնպես ջրհեղեղը «աղետ» է որակել:

«Կան զոհվածներ, անհետ կորածներ, շատերը դեռևս վտանգի մեջ են։ Մեր արտակարգ ծառայությունների բոլոր աշխատակիցները ներգրավված են շուրջօրյա աշխատանքներին և վտանգում են իրենց կյանքը»,- ասել է նա։ 
Շուրջ 70 մարդ անհետ կորած է համարվում Ռեյնլանդ-Պֆալցիայի Ահրվեյլեր շրջանում այն բանից հետո, ինչ Ահր գետը, որը թափվում է Հռենոս գետը, դուրս է եկել ափերից:

Ոստիկանական ուղղաթիռներ և հարյուրավոր զինվորներ են ներգրավվել փրկարարական աշխատանքներում: Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ տասնյակ մարդիկ տանիքներն են բարձրացել՝ փորձելով այդ կերպ փրկվել:

Գերմանիայի արևմուտքում փակվել են դպրոցները, տրանսպորտային հաղորդակցությունը խափանված է։ 
 

Գերմանիա արտակարգ իրավիճակ հորդառատ անձրև Աշխարհում

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին