Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանում կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնում` Ուհան քաղաքում, առաջին անգամ վարակման նոր դեպքեր չեն գրանցվել: Գրում է Gazeta.ru-ն։
Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում մայրցամաքային Չինաստանում երկիր է ներկրվել COVID-19 վարակի 34 դեպք, որոնցից 21-ը գրանցվել են Պեկինում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին:
Վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 219 հազարը: Միևնույն ժամանակ, 85749 վարակված բուժվել է, իսկ 9057-ը՝ մահացել է: