Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովը հրաժարական է տվել նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով: Այդ մասին «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն: Գրում է Gazeta.ru-ն։
«Այս որոշումը բացարձակ հանգիստ, հավասարակշռված էր, այն պատրաստվել էր շատ վաղուց, և նեղ շրջանակներում այն հայտնի էր վաղուց», - ասել է նա:
Գերաշչենկոն նշել է նաև, որ Ավակովի պաշտոնանկությունը ոչ մի կապ չունի ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջորջ Քենթի այցի և հանդիպման հետ:
Հունիսի 13-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել։ Գերագույն ռադան հուլիսի 15-ին հաստատեց Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից: Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնում նոր թեկնածու առաջադրվեց երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից։ Նրան կարող է փոխարինել Գերագույն ռադայի իրավապահ մարմինների հանձնաժողովի ղեկավար Դենիս Մոնաստիրսկին: