Կհիշեք, օրեր առաջ Արմավիր-Երևան ճանապարհին սարսափելի վթար էր եղել. ոստիկանական մեքենան բախվել էր Տոյոտային և արդյունքում 2 ոստիկան և Տոյոտայի վարորդը տեղում մահացել էին։ Քննչական կոմիտեն գրել էր, որ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել Տոյոտային։
Տոյոտայի ղեկին 20-ամյա Սամվել Ավետյանն է եղել, ով նոր էր զորացրվել բանակից, պատերազմի օրերին Մատաղիսի դիրքերն էր պաշտպանում, անցել էր այդ ողջ արհավիրքի միջով ու ողջ մնացել։
Չգիտեմ, թե նման անձրևոտ եղանակին ուր էին այդպես արագ շտապում ոստիկանները, բայց այդ արագությունը 3 կյանք արժեցավ, որից մեկը՝ պատերազմի օրերին հրաշքով փրկված...