f

Անկախ

ԱՀԿ ղեկավարը չի բացառել SARS-CoV-2-ի արտահոսքը Ուհանի լաբորատորիայից


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ չափազանց կարևոր է ստուգել՝ արդյոք լաբորատորիաներն առնչություն ունեցել են քովիդի համաճարակի մեկնարկի հետ և Չինաստանին բաց համագործակցության կոչ է արել։

«Լիարժեք տեղեկատվությունը կօգնի բացառել այս տարբերակը»,- պարզաբանել է նա, գրում է ՌԲԿ-ն։ Դեռևս վաղ է բացառել այն տարբերակը, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը, հայտնվել է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայում և տարածվել արտահոսքի պատճառով, հայտարարել է ԱՀԿ ղեկավարը։

«Ես ինքս եմ եղել լաբորանտ, ես իմունոլոգ եմ, աշխատել եմ լաբորատորիայում ու գիտեմ, որ լաբորատորիաներում միջադեպեր են տեղի ունենում։ Այդպես լինում է»,- ասել է նա։

Գեբրեյեսուսը շեշտել է, որ կատարվածը ստուգելը շատ կարևոր է՝ հասկանալու համար՝ արդյո՞ք համաճարակը որևէ կերպ կապված է լաբորատորիաների հետ: «Մեզ ուղղակի տեղեկատվություն է պետք այն մասին, թե ինչ իրավիճակ է եղել այս լաբորատորիայում համաճարակից առաջ և դրա սկզբում։

Եթե ամբողջական տեղեկատվություն ստանանք, կարող ենք բացառել (լաբորատոր տարբերակը)»,- ասել է նա՝ բացատրելով, որ Չինաստանի համագործակցելու պատրաստակամությունն այստեղ կարևոր է: ԱՀԿ ղեկավարը նաև կոչ է արել Չինաստանին բաց և թափանցիկ համագործակցության, հատկապես՝ «տեղեկատվության, նախնական տվյալների առումով, որոնք մենք խնդրում էինք համաճարակի առաջին օրերին»:

Տարեսկզբին ԱՀԿ հատուկ առաքելությունը մեկնել էր Ուհան, որտեղ հայտնաբերվել էին կորոնավիրուսով առաջին վարակվածները՝ համաճարակի պատճառները պարզելու համար:

Փորձագետները դիտարկում են վիրուսի ծագման չորս վարկած՝ մարդու ուղղակի վարակում չղջիկներից, փոխանցում միջանկյալ կենդանուց, փոխանցում սննդի շղթայով և արհեստական ծագում, այսինքն՝ լաբորատոր պայմաններում ստեղծում:
 

նոր կորոնավիրուս Աշխարհում Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին