Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ»-«Շերիֆ» առաջին հանդիպումը։ Հայաստանի չեմպիոնը զիջեց մրցակցին նվազագույն` 0:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
«Ալաշկերտ»-«Շերիֆ»՝ 0:1 (0:0)