Ռուսաստանը պատրաստ է ողջունել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում ԵՄ երկրների միջնորդական ջանքերը, եթե դրանք նպաստեն եղած պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե միջնորդական ջանքերը կրում են կայունություն, կանխատեսելիություն ու նպաստում են եղած պայմանավորվածությունների իրականացմանը, ապա դրանք կարելի է ողջունել։ Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ աշխատանքը վատ չի ընթանում»,-ասել է Դմիտրի Պեսկովը։