Համոզված եմ, որ պետք է գնալ խորհրդարան: Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու պարտվեց դաշինքը:
«Ունենալով խորհրդարանական 2-րդ ֆրակցիան «Հայաստան» դաշինքը բավական լուրջ գործիքակազմ է ձեռք բերելու քաղաքական պայքարի համար:Այո, հիմա պարզ է արդեն` ովքեր են դառնալու պատգամավորներ: Կան պատգամավորական փորձ ունեցող անձինք, կան անձինք, որոնք առաջին անգամ են լինելու խորհրդարանում: Որոշ ժամանակ է պետք իրար հետ աշխատանքին ավելի կազմակերպչական բնույթ հաղորդելու համար: Հիմա դրա վրա աշխատում ենք, հուսով եմ առաջիկա օրերին խմբակցությունը պատրաստ կլինի քաղաքական պայքարի»,-ասաց նա: