Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
ԱՀ նախագահի մամուլի գրասենյակիրց հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները.
- «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին»,
- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
- «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին»,
- «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,
- «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,
- «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
- «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
- «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
- «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,
- «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
- «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,
- «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
- «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,
- «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
- «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: