Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պաշտպանության հարցով խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել Pegasus ծրագրի միջոցով էլեկտրոնային լրտեսության գործով հետաքննության կապակցությամբ։
Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։
«Հետաքննություն է սկսվել, հանրապետության նախագահն այսօր առավոտյան կհրավիրի Պաշտպանության հարցերով խորհրդի արտահերթ նիստ, որի թեման կդառնա այս գործը»,- նշել է նա։
Ավելի վաղ գրել էինք, որ Ֆրանսիայում մեծ աղմուկ է բարձրացել այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ Մակրոնին գաղտնալսել են իսրայելական ծրագրի միջոցով: