f

Անկախ

Արա Խզմալյան. «Սկսում ենք լայնածավալ մշակութային այցեր սահմանամերձ, հեռավոր համայնքներում»


ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրով ծրագրի  շրջանակում Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը և «Arm.Strong Production» ընկերությունը,  Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախումբն ու արտիստները մշակութային  տարբեր ծրագրերով հանդես կգան Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում:

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագիրը կրող ծրագրին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար Աղասի Մելքոնյանը, ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը ներկայացրել են պետական դրամաշնորհով իրականացվող ծրագրի մանրամասները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը չափազանց կարևորել է հետպատերազմական իրավիճակներում սահմանամերձ համայնքներում  մշակութային բովանդակության ձևավորումն ու ներկայացումը: Նա շեշտել է, որ պետական դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, պատմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, սահմանվել են առաջնահերթություններ, ըստ որոնց՝ պետական աջակցություն նախ և առաջ տրամադրվում են այն նախագծերին, որոնք մասամբ կամ ամբողջությամբ իրականացվում են սահմանամերձ համայնքներում: 

«Դժվար ժամանակներում չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի, ոլորտ, կառույց ճիշտ գնահատեն իրենց պատասխանատվության  ձևը և չափը. ի՞նչ պատասխանատվություն ենք ստանձնում յուրաքանչյուրս ստեղծված բարոյահոգեբանական ճգնաժամային վիճակը հաղթահարելու համար: Ինչպես կյանքն է ցույց տալիս, դրա հաղթահարման լավագույն գործիքակազմը և միջոցը մշակույթն է: Եվ  մենք սկսում ենք լայնածավալ մշակութային այցեր սահմանամերձ, հեռավոր համայնքներ, մշակութային և գեղարվեստական ներկայությամբ ապահովելու մեր մասնակցությունը համընդհանուր իրավիճակից դուրս գալու գործում: Մենք այս այցերով լուծում ենք ոչ միայն մասնագիտական, այլև բարոյահոգեբանական, հասարակական, քաղաքացիական խնդիրներ»,- նշել է  Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ ստանձնած կարևոր պատասխանատվության համար: 

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը տեղեկացրել է, որ տիկնիկային թատրոնը մարզային ծրագրերի իրականացման երկար տարիների փորձ ունի, բազմաթիվ ծրագրեր իրականացվել են նաև Արցախում: Այս անգամ ևս թատրոնը մեծ ծրագրով՝ ներկայացումներով և վարպետության դասերով, հանդես կգա Հայաստանի սահմանամերձ քաղաքներում և Արցախում: Թատրոնի տնօրենը կարևորել է  նաև այն փաստը, որ սահմանամերձ համայնքներում անցկացվող այդ ծրագիրն իրականացվում է պետական աջակցությամբ:       

«Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն» խորագիրը կրող ծրագրով հուլիսի 28-ից ներկայացումներով հանդես կգա Բերդ, Ճամբարակ, Վարդենիս, իսկ հոկտեմբերից՝  Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի  քաղաքներում: Երեխաները կդիտեն Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմադրությունը: Այս անգամ ծրագիրը չի սահմանափակվում ներկայացումներով, կանցկացվեն նաև վարպետության դասեր. թատրոնի առաջատար դերասան Աղասի Մելքոնյանը երեխաներին կծանոթացնի տիկնիկագործության արվեստին: Հեքիաթագիր Նաիրա Եդիգարյանն էլ երեխաներին կներկայացնի իր ստեղծագործությունները, այնուհետև վարպետության դասեր կանցկացնի նրանց համար»,- ասել է Ռուբեն Բաբայանը և շեշտել, որ երկիրը կառուցվում է սահմաններից և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ստանա արևի իր բաժինը:  

Տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար Աղասի Մելքոնյանը  լրագրողներին ներկայացրել է այն հմտությունները, որոնք վարպետության դասերի ընթացքում փոխանցելու է երեխաներին. արդյունքում փոքրիկ հանդիսատեսն իր ձեռքերով կպատրաստի տիկնիկներ: 

Ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի տեղեկացմամբ՝ «Arm.Strong Production» ընկերության հետ օգոստոսի 1-3-ը մարզերում հանդես կգան «Մարզային JAZZաֆիկացիա» նախագծով։ 

«Օգոստոսի 1-ին երաժիշտները ելույթ կունենան Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում, օգոստոսի 2-ին՝ Լոռու մարզի Օձուն գյուղի արվեստի դպրոցում, օգոստոսի 3-ին՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը։ Նախագծի շրջանակում «Վահագն Հայրապետյան» տրիոն (Վահագն Հայրապետյան՝ դաշնամուր, Մակար Նովիկով՝ կոնտրաբաս, Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ) կկատարի ինչպես ջազային ստանդարտներ, այնպես էլ Վահագն Հայրապետյանի՝ հայտնի ժողովրդական մեղեդիների մշակումները։ Տրիոյի հետ որպես հատուկ հյուր ելույթ կունենա Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Երգչուհին և տրիոն կներկայացնեն համաշխարհային և հայկական երաժշտարվեստի գլուխգործոցները՝ մշակված հատուկ «Մարզային JAZZաֆիկացիա» նախագծի համար։  Յուրաքանչյուր համերգ կուղեկցվի դասախոսություններով, որի շրջանակում կներկայացվի կատարվող ստեղծագործությունների պատմությունը, կխոսվի համաշխարհային և հայ երաժշտարվեստում այդ ստեղծագործությունների դերի, նշանակության, կարևորության մասին: Ծրագրի մասնակից երաժիշտները կանցկացնեն նաև վարպետության դասեր և լսումներ երիտասարդ երաժիշտների հետ»,- նշել է  Վահագն Հայրապետյանը և ընդգծել, որ նախագիծը միասնական հարթակ կստեղծի տարբեր կրթական և սոցիալական միջավայրերում ձևավորված պատանիների և երեխաների հաղորդակցության համար, կհամախմբի միասնական նպատակի շուրջ:

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախումբն ու արտիստները Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում սկսում են ամառային համերգային արշավ: Կհնչեն Առնո Բաբաջանյանի և Արթուր Գրիգորյանի սիրված ստեղծագործությունները:

«Հուլիսի 29-ին՝ Մարտունիի մշակույթի տուն, հուլիսի 30-ին՝ Վարդենիսի մշակույթի պալատ, օգոստոսի 5-ին և 6-ին՝ Բերդավանի մշակույթի տուն, օգոստոսի 7-ին՝ Բերդ համայնքի մշակույթի տուն, օգոստոսի 8-ին՝ Ազատամուտի մշակույթի տուն, օգոստոսի 13-ին՝ Դարբաս համայնքի մշակույթի տուն, օգոստոսի 14-ին՝ Մեղրիի մշակույթի կենտրոն, իսկ օգոստոսի 15-ին թատրոնի արտիստները հանդես կգան Կապանում: Բոլոր համերգների սկզբում իր անհատական ցուցահանդեսով հանդես կգա թատրոնի նկարիչ Նարեկ Տերյանը»,- եզրափակել է Երգի պետական թատրոնի տնօրենը:

ՀՀ ԿԳՄՍ

Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Իսրայելն Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը չի քննարկել ԱՄՆ-ի հետ․ Միլլեր
ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից
Պենտագոնի ղեկավարը 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ զրուցել է չինացի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը և G7-ը ուսումնասիրում են Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվները բացելու հնարավորությունները. Յելեն
Նեթանյահուն խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետի զանգից՝ Իրանի հարձակման առնչությամբ
Գերմանիայի նախագահը ապրիլի 22-24-ը եռօրյա այցով Թուրքիա կմեկնի
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր չի խոցի, թեև դա արեց Իսրայելի համար. Քիրբի
Ստոլտենբերգը կոչ է արել դաշնակիցներին ավելացնել ֆինանսավորումն Ուկրաինային ավելի շատ օգնություն հատկացնելու համար
Քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի․ մայրուղին փակ է լինելու
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Ավելին
Ավելին