f

Անկախ

«Եթե իրենց թվում է՝ կարող են մեր ընկերներին առևանգել և խոսել կառուցողական հարաբերություններից, սխալվում են». Hraparak.am


Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում շնորհավորեց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին` խորհրդարան անցնելու առթիվ, և կառուցողական աշխատանքի կոչ արեց:

Hraparak.am-ը  հետաքրքրվեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանից, թե շնորհակալություն հայտնելո՞ւ են Փաշինյանին իրենց շնորհավորելու համար, կամ ո՞րն է իրենց արձագանքը այդ շնորհավորանքին:

«Շնորհավորանքի արձագանքելու խնդիր չկա, որովհետև մենք ասել ենք, որ այս ընտրությունների արդյունքների հետ համաձայն չենք, և այս իշխանությունը, ըստ էության, վերարտադրվել է՝ օգտագործելով իր վարչական ռեսուրսները, բազմաթիվ ընտրակեղծիքների դեպքեր, համատարած բռնաճնշումներ, որը նաև շարունակվում է մինչ այս պահը»,-ասաց Սաղաթելյանը:

 -Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց նաև համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի մասին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը սրան:

- Նախ պետք է արձանագրել, որ ատելության խոսքը քաղաքական դաշտ ներմուծել է վարչապետի պաշտոնակատարը: Անցնող երեք տարիներին շարունակական բռնության կոչեր հնչեցրել է հենց ինքը՝ փռեմ ասֆալտին, թաթիկներդ կտրեմ և այլն, ինքն էր մուրճը վերցրել և ընկել փողոցները, ինքն էր հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների: Հետևաբար՝ պետք է սկսի հենց իրենից, և այդ ամենի հասցեատերը մենք չենք: Մենք միշտ էլ դեմ ենք եղել ատելության խոսքի տարածմանն ու անցնող երեք տարիներին մշտապես խոսել ենք դրա կործանարար հետևանքների մասին:

-Նա նաև հայտարարեց , որ իր կուսակցությունը ԱԺ-ում և դրանից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի, կարելի է ասել՝ Փաշինյանն ընդդիմությանը հաշտության ձեռք է մեկնում, դուք պատրա՞ստ եք սեղմել այդ ձեռքը:

-Այս իմաստով՝ նրա այդ հայտարարությունն այն շարքից է, որ ասել մի բան, անել ամբողջովին մեկ այլ բան: Եթե իրենց թվում է, որ կարող են մեր ընկերներին առևանգել, մեր համակիրներին, աջակիցներին ձերբակալել, ճնշել, Արցախի մեծագույն մասը հանձնել թշնամուն, երկիրը կանգնեցնել աղետի եզրին ու գալ մեզ հետ խոսել կառուցողական հարաբերություններից, չարաչար սխալվում են: Այս պահին մեր ֆրակցիայի երկու պատգամավոր, ըստ էության, առևանգված է: Մյուս երկու քաղաքապետերը՝ Առուշ Առուշանյանն ու Մանվել Փարամազյանը, ինչպես և դաշինքի մի շարք այլ անդամներ ու համակիրներ, կամ ձերբակալված են, կամ հետապնդվում են իրավապահ մարմինների կողմից: Ուստի, Նիկոլ Փաշինյանը նման ելույթից առաջ պետք է աներ երկու քայլ՝ ազատ արձակեր բոլորին և դադարեցներ բռնաճնշումները, փակեր սոցցանցի՝ իր կամ իրեն սատարող օլիգարխների կողմից  ֆինանսավորվող կեղծ էջերը, հրատապ կարգով փակեր նաև բոլոր այն անհայտ ու հայտնի կայքերն ու յութուբյան ալիքները, որոնք ամեն րոպե տարածում են բացարձակ կեղծ, մոլորեցնող ու պառակտիչ նյութեր: Բնականաբար, վերը թվարկվածը չի կարող կատարել այսօրվա ելույթի հեղինակը, քանի որ իր իշխանության հիմքերում ընկած է հենց այդ ամենը:

Հայաստան Իշխան Սաղաթելյան

Այլ հոդվածներ հեղինակից

Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառման արդյունքում բացահայտվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ
Նորակառույց շե՞նքն է կարևոր, թե՞ գիտությունը․ քիմիական գիտությունների ապագան Հայաստանում վտանգված է
Հայաստանի գավաթակիր «Արարատը» դուրս մնաց հետագա պայքարից
Աշխատավարձից քանի տոկոս կվճարեն քաղաքացիներն առողջության ապահովագրության համար. քննարկումներն ընթացքի մեջ են
Առերևույթ չարաշահումներ «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում. հարուցվել է քրգործ. դատախազություն
Եթե իմանանք՝ վաղը փողոց հանենք 10 հազար մարդ եւ թշնամին կդադարի կրակել, հենց առավոտյան կհանենք. Սաղաթելյան
«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հիմնում են «Նոր պետություն» միաբանումը
Հուլիսի 29-ից 30-ը բացահայտվել է հանցագործության 106 դեպք
Գողություններ հակակարկտային կայաններից. Աշտարակի ոստիկանների բացահայտումը
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 13.7 հա տարածքում բռնկված հրդեհները
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 264 նոր դեպք. Գրանցվել է 6 մահվան դեպք
Հայտնի է կիսաեզրափակչի երեք մասնակից. Շախմատ. Աշխարհի գավաթ
Արաբկիրի ատամնաբուժարաններից մեկի թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է՝ վնասելով «Nissan» մակնիշի ավտոմեքենան. Shamshyan.com
Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին տեղեկություններն անհանգստացնող են․ ԵԱՀԿ գործող նախագահ
Վերջիվերջո մենք կարողանալո՞ւ ենք պաշտպանել մեր երկրի սահմանները. Իշխան Սաղաթելյան
Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
Քերոբյանը վրացական կողմի հետ քննարկել է տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները
Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ՊՆ
Սահմանվել են ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Արցախում մեկ օրում կատարվել է 26 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Պաշտոնյան իր շքանշանը թողել է որդուս շիրմաքարին. Արտակ Հովհաննիսյան
Էլեկտրաէներգիայի ասօրվա անջատումների հասցեները
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Ավելին
Ավելին