f

Անկախ

Մարտի 1-ի զոհերը նահատակներ չեն,նրանք ուղղակի զոհեր են, ովքեր գնում էին մի մարդու ետևից, որն առաջին օրվանից ուզում էր արյուն թափեր


Որպես կանոն, «մարտի 1-ի» պես գործերին աշխարհում առանձնապես ուշադրության չեն արժանացնում։ Այդ այստեղ է, որ լևոնականներն ու նիկոլականները քնում-հելնում էին մարտի 1-ի մասին լալահառաչ խոսքեր ասելով, բայց իրականում շնորհակալ էին իրենց երկրպագած աստծուն, որ այդ արյունն էլ եղավ, թե չէ ինչի՞ հաշվին էին դիվիդենտներ հավաքելու։

Ամեն տարի աշխարհում տասնյակ մարդիկ են մահանում տարբեր միտինգների ու անկարգությունների հետևանքով։ Օրինակ՝ անցած տարի ԱՄՆ-ում ավելի քան 25 մարդ է մահացել միայն սևամորթների այն հայտնի ակցիաների ժամանակ։ Ե՞վ։ Դուք կարծում եք ԱՄՆ-ն 13 տարի դնելու է ու քննի՞ այդ սպանությունները։ Իհարկե ոչ։ Երբ դու դուրս ես գալիս նման ակցիայի, որոնք ուղեկցվում են անկարգություններով, դու պետք է պատրաստ լինես, որ գուցե մի «Չերեմուխա» էլ քո գլխին է ընկնելու։

Ընդհանրապես, դեռևս ֆեոդալական ժամանակաշրջանից կա հստակ գծված սահմաններում ապրելու կարգ ու կանոն. դու ապրում ես այս տարածքում, ենթարկվում ես այս տարածքի օրենքներին, օգտվում ես այդ տարածքի պաշտպանությունից ու բարիքներից և, եթե որոշում ես զենքով կամ անկարգություններով պայքարել այդ տարածքի օրենքների դեմ, ապա մեծ է հավանականությունը, որ լավագույն դեպքում քեզ կձերբակալեն, վատագույն դեպքում՝ դու կսպանվես։ Եվ ամբողջ աշխարհն օքեյ ա էդ մտքի հետ, որովհետև բոլորի մոտ էլ այդ խնդիրը կա։

Մարտի 1-ը 13 տարի քննարկում ու ծամծմում են միայն նրանք, ովքեր պլանավորել ու կազմակերպել էին այնպես, որ դա լիներ։ Մանավանդ, որ հետո հայտնվեց առնվազն մեկ զոհի հարազատ, ով դարձավ որդու արյան վաշխառու։ Ի դեպ, այդ նույն որդին լևոնի սիրելի Լեդի Հակոբի թիկնապահներից էր։ Թե ինչ գործ ուներ «խաղաղ ցուցարաների» մեջ, կարծում եմ պարզ է։

ՉԷ, ես Քոչարյանի թիմից չեմ։ Չէ, ես միտում չունեմ Քոչարյանի օրոք տեղի ունեցածները հերթով արդարացնելու։ Քավ լիցի, դա անող ավելի պրոֆեսիոնալ մարդիկ կան։ Ես ընդամենը միտում ունեմ կոտրել էն կաղապարված մտածելակերպը, որը ներդրել են նույն լևոնն ու նիկոլը։

Մարտի 1-ի զոհերը նահատակներ չեն, ինչպես նրանց ներկայացնում են (ոստիկաններին չհաշված)։ Նրանք ուղղակի զոհեր են, ովքեր գնում էին մի մարդու ետևից, ով հենց առաջին օրվանից ուզում էր արյուն թափեր, որպեսզի հետո կարողանար այդ արյան վրա ապահովել իր կարիերան։ Ընդամենը։

Արամ Գևորգյան ՖԲ Գրառում Մարտի 1 խմբագրի ընտրանի

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին