Կորոնավիրուսի բռնկման պատճառով իսլամի երկու գլխավոր սրբավայրերը՝ Մեքքայի Մեծ մզկիթը և Մեդինայում գտնվող Մարգարեի մզկիթը անորոշ ժամանակով կփակվեն։ Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով երկու մզկիթների գործերով գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Հանի բեն Հոսնի Հեյդարին։ Հեռուստաալիքի տվայլներով՝ մարտի 20-ից արգելվում է մուտք գործել մզկիթներ և աղոթել։
Այս արգելքը ուժի մեջ կլինի մինչև վիրուսը չզիջի իր դիրքերը, նշել է Հանի բին Հոսնի Հեյդարը:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին։