f

Անկախ

ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարումը մեծացրեց տարածաշրջանային լարվածությունը. Վիկտորիա Նուլանդ


Սենատի արտաքին հարաբերույունների հանձնաժողովը օրերս քննարկել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, ուր անդրադարձել է նաև ԼՂ հարցում Անկարայի ներգրավվածությանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ռազմական գործողությունների ժամանակ երրորդ կողմերի, այդ թվում` Թուրքիայի դերակատարությունը սրեց տարածաշրջանային լարվածությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը Թուրքիայի վերաբերյալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին: Նա տեղեկացրել է նաև, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Անկարայի նկատմամբ՝ կայունությանը սպառնացող տարածաշրջանային հակամարտություններին չներգրավվելու համար:

՛՛Մենք ճնշում ենք գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի վերջինս ճնշում գործադրի Բաքվի վրա բոլոր ռազմագերիներին անմիջապես ազատ արձակելու հարցում, աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմին և օժանդակի կողմերին հակամարտության կայուն, երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղղությամբ աշխատանքներին՛՛,- հայտարարել է Նուլանդը:

Լսումները նախագահող Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզը հետաքրքվեց, թե արդյոք պետքարտուղարի տեղակալը տեղյակ է, որ Թուրքիան նպաստել է Սիրիայից դեպի Ադրբեջան զինյալների տեղափոխմանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ: Պետքարտուղարի տեղակալը հրաժարվեց պատասխանել հարցին՝ առաջարկելով այն դարձնել առանձին քննարկման առարկա:

՛՛Կարծում եմ, որ ավելի հարմար կլիներ Ձեր նշած այս դրույթը քննարկել առանձին առիթով մեկ այլ պայմաններում, եթե դա Ձեզ համար ընդունելի է, պարոն Նախագահ՛՛,- պատասխանել է նա:

Իր արձագանքում, Մենենդեզը ակնարկել է, որ նաև սպասում է պետքարտուղարության արձագանքին, թե արդյոք ուսումնասիրվել է Ադրբեջանի կողմից գործածված թուրքական որևէ անօդաչու թռչող սարք: Այն ներառում է ԱՄՆ-ում արտադրված մասեր, որը ես համարում եմ բոլորովին անընդունելի, շեշտել է նա:

Իր բացման խոսքում, նա սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի առաջնորդ Էրդողանի վարած քաղաքականությունը Կիպրոսի, Լիբիայի, Սիրիայի և մի շարք այլ կարևոր միջազգային հարցերում: Դրանք կառուցողական գործընկերոջ գործողություններ չեն, առավել եւս՝ՆԱՏՕ-ի դաշնակցի, շեշտել է Մենենդեզը:

Տարածաշրջանում թուրքական ագրեսիայի օրինաչափությունը դարձել է նորմ, նշել է նա՝ անդրադառնալով Անկարայի ներգրավվածությանը ԼՂ հակամարտության հարցում: Նա գործող վարչակազմից ակնկալում է հստակ գնահատական և քայլեր այս հարցում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ՝ Անկարային քննադատելով Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու և Սիրիայից այստեղ զինյալների փոխադրմանը նպաստելու համար:

՛՛Թրամփի վարչակազմը որևէ պատիժ չսահմանեց այս գործողությունների համար, իսկ միջազգային հանրությունը որևէ կոնկրետ արձագանքի չարժանացրեց այն, չսահմանվեցին նաև պատժամիջոցներ: Սա անընդունելի է՛՛,- ասել է Մենեդեզը:

Հանձնաժողովի մեկ այլ անդամ, սենատոր Քրիս Վան Հոլլենն էլ Թուրքիայի գործողությունները Հայաստանի դեմ որակել է ՛՛թշնամական՛՛:

Իր հերթին պետքարտուղարի տեղակալը շեշտել է՝ Միացյալ Նահանգները բազմակողմանի և բարդ հարաբերություններ ունի ավելի քան 68 տարվա ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի հետ: Այստեղ սերտ համագործակցության կողքին առկա են խորը տարաձայնություններ: Նուլանդը որպես ամուր համագործակցության օրինակներ առանձնացրեց ՆԱՏՕ-ի շրջանակում փոխգործակցությունը, առևտրա-տնտեսական կապերը, հատկապես ամերիկյան հեղուկ գազի մատակարարման ոլորտում, պայքարը ահաբեկչության դեմ, Վրաստանի ու Ուկրաինայի տարածքային ամբողջականության սատարումն ու Ռուսաստանի և Իրանի ազդեցության նվազումը Մերձավոր Արևելքում, Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանի հիմնախնդիրների շուրջ փոխըմբռնումը:

Տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա տարաձայնություններից բացի Վաշինգտոնի ու Անկարայի մոտեցումներն, ըստ Նուլանդի, հակադրվում են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռների ձեռք բերման, Կիպրոսի հարցում Անկարայի որդեգրած քաղաքականության և Թուրքիայում մարդու իրավունքների ու ազատությւոնների խախտման հետ կապված հարցերում: Մենք ձգտում ենք վերացնել այս խնդիրները և առաջ մղել մեր օրակարգը` բոլոր մակարդակներում մեր թուրք գործընկերների հետ ամուր և կանոնավոր ներգրավվածության միջոցով,-նշել է Նուլանդը:

Վիկտորիա Նուլանդ

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին