f

Անկախ

Ալիեւն ասել է, որ Պուտինի հետ քննարկել է Զանգեզուրի միջանցքը. մոտեցումների հարցում տարաձայնություններ չունենք


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հավաստիացնում է, որ Բաքվի եւ Մոսկվայի դիրքորոշումները Ղարաբաղի վերաբերյալ «համընկնում» են։

Նրա խոսքով՝ հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում նա քննարկել է տարածաշրջանի իրավիճակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք քննարկեցինք հետպատերազմյան իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում Զանգեզուրի միջանցքը եւ հետհակամարտային շրջանը։ Մենք մոտեցումների հարցում տարաձայնություններ չունենք։ Մենք՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը, կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է»,- ասել է Ալիեւը AzTV-ի հարցազրույցում։ «Պատերազմի ռիսկերը պետք է հասցվեն նվազագույնի եւ վերացվեն։ Այս հարցում մենք (Ռուսաստանի հետ) տարաձայնություններ չունենք, մենք համակարծիք ենք։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա ես տեղեկացրի պարոն Պուտինին, որ Հայաստանն այս հարցում նորից անկեղծ չէ։ Ես պարոն Շառլ Միշելի (Եվրախորհրդարանի նախագահ) հետ մամուլի ասուլիսում ասացի, որ բոլոր հաղորդակցությունները տարածաշրջանում պետք է բացվեն միաժամանակ եւ ընտրովի մոտեցում չպետք է կիրառվի։ Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանն այստեղ հերթական անգամ ցանկանում է ինչ-որ խաղ խաղալ»,- նշել է նա։

Նա նշել է, որ Զանգեզուրի միջանցքը «պետք է բաց լինի, ինչպես եւ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի կետով»։

«Անձամբ ես պարոն Պուտինի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ, մենք քաղաքական գործիչներ ենք, որոնք հավատում են միմյանց»,- հավաստիացրել է նա, տեղեկացնում է Ինտերֆաքս-Ազերբայջանը։ 

Իլհամ Ալիև Վլադիմիր Պուտին

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին